Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
Դեկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 7.7%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 129.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է` 2 անգամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58.6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 43.3%), 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 95.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`7.7%), 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3.9 մլն.EUR, 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`89.7), և վաճառվել է 7.8 մլն.EUR, 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`82.3%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 671.8 մլն ռուբլի, 12.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 31.6%) և վաճառվել է 60.2 մլն.ռուբլի, 12.38 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 57.1%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-10-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1 մլն.դոլար, 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 10.530 մլն. դոլար (շաբաթվա անկումը`51%), 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունվարի 10-ին` 9.230 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Արմավիա» ավիաընկերության պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին շարունակում են կուտակվել: Միայն «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությանը ազգային ավիափոխադրողի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 93 մլն 780 հազար դրամ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը, «Արմավիայի» հետ կապը խզվել է, նրանք չեն պատասխանում նույնիսկ հեռախոսազանգերին: «Մոտակա օրերս մենք դադարեցնելու ենք մեր ծառայությունները եւ ազգային ավիափոխադրողին չենք տրամադրելու ավիաօդերեւութաբանական տեղեկություն»,-ասաց նա:
Մանուկյանի խոսքով` ազգային ավիափողադրողն ամեն տարի նմանատիպ խնդիրների առջեւ կանգնում է, բայց այս տարի պարտքերը գերազանցվել են: «Մենք մեր առջեւ նույնպես պարտավորություններ ունենք: «Արմավիա» ավիաընկերության չվճարելու պատճառով մենք կուտակել ենք 17 մլն դրամի հարկային պարտքեր, իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններին» էլ մեր պարտքը 14 մլն դրամ է»,-ասաց նա:
«Զվարթնոց» ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանի խոսքով` «Զվարթնոցը» շարունակում է սպասարկել «Արմավիայի» թռիչքները միայն քաղաքացիների շահերից ելնելով: «Մենք արդեն դիմել ենք դատարան: «Արմավիան», առանց մեզ հետ համագործակցության, թռիչք չի իրագործի»,-ասաց նա:
2011 թ. մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ «Արմավիան» կուտակել էր վեց ամսվա պարտք՝ 5,3 մլն դոլար: Իսկ 2012 թ. հոկտեմբերի 17-ին «Զվարթնոցը» կրկին հրաժարվեց սպասարկել «Արմավիայի» չվերթները, քանի որ պարտքը թույլատրելի շեմը գերազանցում էր 1 միլիոն դոլարով: Այդ ժամանակից թռիչքների սպասարկման հետ պարբերաբար խնդիրներ են առաջանում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պետությունը մենաշնորհն օրինականացնելու եւ Սահմանադրության պահանջը շրջանցելու փայլուն հնարք է մտածել, Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա երկու հարց ուղղեց զեկույցը ներկայացնող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:
Զուրաբյանը նշեց, որ տնտեսագետներ Հայկ Սարգսյանի եւ Աշոտ Մարկոսյանի հեղինակած «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները» հետազոտության համաձայն՝ պարենային ապրանքների շուկաների մեծ մասում 1-2 տնտեսվարողներ են ներկրում իրականացնում: Այսպես, շուկաների 39%-ի դեպքում մեկ սուբյեկտ է ներկրում, 32%-ի դեպքում՝ երկու, 26 տոկոսում՝ երեք սուբյեկտ, եւ միայն վերջին 3-4%-ի դեպքում է, որ չորս կամ ավելի սուբյեկտներ են ապրանք ներկրում:
Հետազոտության համաձայն՝ խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, ալյուրի, սուրճի, ցորենի եւ մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-ից մինչեւ 255 տոկոս թանկ գնով: «Ընդ որում՝ սա չի վերաբերում առեւտրական կազմակերպություններին, որովհետեւ նրանց վերադիրը շատ փոքր է: Եվ հետազոտությունների հեղինակները գալիս են այն եզրակացության, որ այս գերշահույթներն ստանում են ներկրողները», - նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ, փաստորեն, ՏՄՊՊՀ-ն թերացել է ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում:
Ի պատասխան՝ Արտակ Շաբոյանը նշեց, որ համաձայն օրենսդրության՝ շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում, եւ մեր երկրում տնտեսվարողների համար շահույթների չափերը նորմավորված չեն:
«Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, պաշտոնապես հայտարարում եմ, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մեր երկրում այդպիսի գերշահույթներ չկան, այդպիսի շահութաբերություն ունեցող տնտեսվարողներ չկան», - ասաց Շաբոյանը: Նա կասկած հայտնեց մեջբերված հետազոտության մեթոդաբանության հավաստիության կապակցությամբ:
Շաքարավազի շուկայում «թղթերով» ամեն ինչ կարգին է
Լեւոն Զուրաբյանը ՏՄՊՊՀ նախագահին հարց ուղղեց նաեւ շաքարավազի ներկրման շուկայում առկա մենաշնորհի մասին: Մեջբերելով Սահմանադրության 31.1 հոդվածը՝ պատգամավորը նշեց, որ մենաշնորհներ կարող են սահմանվել միայն օրենսդրությամբ, մինչդեռ շաքարավազի շուկայում Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի «Ալեքս Գրիգի» մենաշնորհը օրենսդրորեն չի կարգավորվում:
Ըստ Արտակ Շաբոյանի՝ այստեղ էլ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Նրա խոսքով, Հայաստանի օրենսդրությամբ մենաշնորհ լինում է այն դեպքում, երբ շուկան 100%-ով տիրապետում է մեկ ընկերություն:
«Եթե օրենքի լեզվով խոսենք, ապա շաքարավազի շուկայում կան նաեւ այլ ներկրողներ, ճիշտ է՝ փոքր ներկրողներ են դրանք, բայց եթե օրենքի լեզվով վերցնենք, «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանում է իննսունքանի տոկոսը», - ասաց Շաբոյանը:
Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանը փաստեց, որ ստեղծվել է մենաշնորհի օրինականացման փայլուն հնարք:
«Ընդամենը պետք է 1 տոկոսը թողել մեկ այլ տնտեսվարողի, եւ դու արդեն մենաշնորհ չես: Դուք սողանցք եք թողել, որ շուկայի 97-98 տոկոսին տիրապետողը պրոբլեմներ չունենա Սահմանադրության եւ օրենքների հետ: Ձեր պատասխանից դա է հետեւում», - ասաց նա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2008-2013 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող 22 երկրներից 13-ը զրոյացրել է իր ներդրումները, իսկ 4-ը 2014 թվականին կրկին վերադարձել է հայաստանյան շուկա: Միևնույն ժամանակ, Հայաստանում ներդրումներ կատարող երկրների շարքը 2014-ին համալրել է Կուբան, 37.4 մլն դրամի ներդրումներ կատարելով պարենային ապրանքների շուկայում: Հաշվի առնելով այս միտումները, ինչպես նաև ներդրողների ցանկում ավելի համեստ ներդրումներ կատարած մյուս երկրներին, 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում ներդրումներ կատարող եկրների ցանկում տեղ է գրավել 19 երկիր, որոնք երկրի տնտեսության իրական հատվածին ապահովել են 289.6 մլրդ դրամի կամ 700.8 մլն դոլարի ներդրումներ, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈւՆ) կազմել է 201.9 մլրդ դրամ (488.5 մլն դոլար): Ներդրումների զուտ հոսքը (առանց մարումների) 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 59.3 մլրդ դրամ կամ 143.5 մլն դոլար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 6 տարիներին Հայաստանում իրենց ներդրումները զրոյացրել են Դանիան, Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չինաստանը, Իտալիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ավստրիան, Սլովակիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Սեյշելները և Իրանը, որոնցից կրկին հայաստանյան շուկա է վերադարձել 4-ը:
2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջատարն է Ռուսաստանը, որին հաջորդում են` Կիպրոսը և Գերմանիան: Այսպես, Ռուսաստանի ներդրումների ծավալը կազմել է 184.5 մլրդ դրամ (որից ՕՈՒՆ-176,4 մլրդ) , Կիպրոսինը`27.2 մլրդ դրամ (առանց ՕՈւն-ի), Գերմանիա` մոտ 26 մլրդ դրամ (ներառյալ ՕՈՒՆ - 6.9 մլրդ): Չորրորդ տեղում է Մեծ Բրիտանիան` 10.5 մլրդ դրամ (ներառյալ ՕՈՒՆ - 10.4 մլրդ), իսկ հինգերորդ տեղում են Նիդեռլանդները`9.6 մլրդ դրամ (առանց ՕՈՒՆ-ի): Առաջատարների տասնյակում են նաև Լիբանանը (6.7 մլրդ դոլար), Հունգարիան և Ֆրանսիան (5.9 մլրդ դրամ), Վիրջինյան կղզիները (5.3 մլրդ դրամ), Իռլանդիան (4.9 մլրդ դրամ): Ներդրումների ծավալով վերջին երեք տեղերում են Կանադան`20.8 մլն դրամ (2.3 մլն. ՕՈւՆ), Կուբան`37,4 մլն դոլար (լրիվ` ՕՈւն) և Իրանը 45.6 մլն դրամ (լրիվ ՕՈՒն):
Ներդրումների ոլորտում Ռուսաստանը շեշտը դնում է գազի, ինչպես նաև մեծածախ առևտրի, շինարարության, դեղագործության ոլորտներում, Կիպրոսը` հիմնական մետաղների արտադրության, մետաղական հանքավայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում, Գերմանիան` լեռնահումքային և հիմնական մետաղների արտադրության ոլորտներում:
Նշենք, որ 2009-2013 թվականներին (առաջին եռամսյակ) դեպի Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը կրճատվել են 42.2%, որի կառուցվածքում ՕՈՒՆ գծով անկումը կազմել է 2.4 անգամ: 2014 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, վերանայել են օտարերկրյա ներդրումների հավաքագրման և հաշվարկման մեթոդաբանությունը, ըստ «Վճարային հաշվեկշիռ և միջազգային ներդրումային դիրքի» թիվ 6 հրահանգի, որով նոր ձևով են դասակարգվում օտարերկրյա ներդրումների բաղադրիչները, ինչի պատճառով էլ բացակայում է տարեկան դինամիկան: Օտարերկրյա ներդրումների տարեկան դինամիկան ապահովելու համար 2013 թվականի համապատասխան ժամանակահատվածները (ըստ եռամսյակների) կճշգրտվեն մեկ տարվա ընթացքում, ըստ թիվ 6 նոր հրահանգի, նախկին` թիվ 5 հրահանգի փոխարեն: Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումները նոր մեթոդաբանությամբ հաշվարկելիս ՕՈՒՆ զուտ ներհոսքը (69.6 մլրդ դրամ) գերազանցել է ընդհանուր ներդրումների զուտ հոսքին (59.3 մլրդ դրամ), որտեղ ՕՈՒՆ-ը, ըստ էության, արդեն ներառված է, հետևաբար, ներդրումների ընդհանուր ցուցանիշը չի կարող այն գերազանցել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Համաշխարհային բանկի Doing Business-2015 վարկանիշում Հայաստանը մեկ տարի առաջ զբաղեցրած 49-րդ հորիզոնականից անցում է կատարել 45-րդ հորիզոնականը: Այդ մասին ասվում է ՀԲ հրապարակած զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում շատ հեշտ է բիզնես սկսել և անշարժ գույք գրանցել: Ըստ այդ ցուցանիշների, երկիրն զբաղեցնում է, համապատասխանաբար, 4-րդ և 7-րդ տեղերը: Շատ վատ է միջազգային առևտրի գծով ցուցանիշը.110-րդ տեղը բիզնես վարելու հեշտության վարկանիշում` ներառված 189 երկրների թվում: Պայմանագրերի կատարումն ապահովելու չափորոշիչով երկիրը զբաղեցրել է 119-րդ, էլեկտրամատակարարման ցանցին միացման` 64-րդ, մինորիտար ներդրողների պաշտպանվածությամբ` 60-րդ, հարկերի վճարման ընթացակարգի հեշտության` 82-րդ տեղը:
Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը` զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը: Բելառուսը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 62-րդ, Մոլդովան՝ 63-րդ, Ղազախստանը՝ 77-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Ուկրաինան՝ 96-րդ: Ամենավատ իրավիճակը Ղրղըզստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում է:
Բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմանների ստեղծման համաշխարհային առաջատարը` արդեն իններորդ անգամ, Սինգապուրն է: Տասնյակում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի բանկային համակարգի շահույթի անկման միտումները կպահպանվեն նաև 2015 թվականին: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Շահույթը դրական մակարդակի դուրս բերելու անհնարինությունը նա պայմանավորել է նրանով, որ շահույթի աճի տեմպերի դանդաղումը դիտվել է երկարատև ժամանակաշրջանում: «Իսկ դա կայուն միտում է»,-մեկնաբանել է Բ.Ասատրյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, բանկերի զուտ շահույթը 2014 թվականի 9 ամիսներին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.1%, կազմելով 28.2 մլրդ դրամ: ($ 69.1 մլն դոլար): Բանկային համակարգի շահույթի նման անկումը հիմնականում պայմանավորված է եկամտաբերության նվազումով և վարկային պորտֆելի որակի վատթարացումով: Դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ 2014 թվականը բանկային համակարգը կարող է եզրափակել կրճատված շահույթով: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին, այսինքն` ճգնաժամի գագաթնակետին, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կրճատվեց 48%, բայց հաջորդ` 2010 թվականին զգալիորեն համակարգը բարելավեց տեմպերը և ապահովեց ավելի քան կրկնակի աճ: 2011 թվականին բանկային համակարգի զուտ շահույթի աճի տեմպերը դանդաղեցին 21,2%, 2012-ին աճն ավելի դանդաղելց, մինչև 7,4%: 2013-ին հայկական բանկերի զուտ շահույթի աճի տեմպերն արագացան մինչև 22%, իսկ 2014-ից սկսեվեց անկումը, սեպտեմբերի վերջին արձանագրելով բացասական դինամիկա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանից մսային արտադրանքը Ռուսաստան ներկրելու բանակցությունները ռուսական կողմի հետ նոր են սկսվել, նոր են ընթանում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործընթացը դեռ նոր է սկսվում, և հստակ պատասխան չկա՝ կլինի՞ համագործակցություն, թե՞ ոչ:
«Ոչ մի արտադրություն դեռ մենք չենք տարել իրենց, որ ասեմ՝ կոնկրետ այս արտադրանքն ենք տարել կամ այն, և դեռ պարզ չէ՝ ով կիրականացնի մոնիթորինգը՝ ամբողջությամբ մե՞նք, թե՞ իրենք»,- ասաց Պիպոյանը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, թե ռուսական կողմը չի համաձայնում Հայաստանից մսային արտադրանք ներկրել: Մասնավորապես, «Բեկոն» ընկերության մենեջերը News.am-ին ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» չի պատասխանել իրենց ընկերության մի քանի նամակների, որով առաջարկվում է իրենց արտադրանքի մոինիթորինգ անցկացնել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին որոշեց` բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»:
Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:
«Էներգետիկ հաշվեկշիռը կազմելիս ընտրվել է օպտիմալ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը:
Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն էլ նշեց, որ ատոմակայանն աշխատում է մաքսիմալ ռեժիմով և արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավոր է: Նա նշեց, որ սակագնում հաշվի չի առնվել փոխարժեքային գործոնը, մինչդեռ բոլոր նյութերը ձեռք են բերվում դրսից:
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը»,- նկատեց Մարկոսյանը` հավելելով, որ անվտանգության միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ-ի և Եվրամիության դոնորների միջոցով:
Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինի` էլեկտրաէներգիայի սակագնում վերադիրը (մարժա), սակայն, բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար` հաշվի առնելով դրանց մաշվածության աստիճանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել: Օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ, գրում է 168.am-ը:
Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում:
Սակայն 2012թ. դեկտեմբերի 4-ին «Պեռնո Ռիկար Արմենիան» բանկից ստացել է գրություն այն մասին, որ վերջինը՝ սկսած 29.11.2012թ.-ից հրաժարվում է իրականացնել հետագա ֆինանսավորումը: Այդ ժամանակ «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիային» կազմում էր 76 մլն 845 հազար դրամ, որի նկատմամբ ֆակտորինգ չիրականացվեց:
«Սթարը» հավաստիացրել է, թե պարտքը կփակի բանկային փոխանցումների միջոցով: 2013թ. հունվարի 30-ին «Սթարը» վճարել է 5 մլն դրամ՝ պարտքը հասցնելով 71 մլն 845 հազար դրամի, որից հետո վճարումներ այլևս չեն իրականացվել:
Դատարանի վճիռը ներկայացնում ենք ստորև.
««Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել:
«Սթար Դիվայդ« ՓԲ ընկերությանը ճանաչել սնանկ:
«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունից հօգուտ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձվելիք 500.000 դրամ պետական տուրքը, որպես դատական ծախսեր գրանցել ՙՍնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին»:
Ի դեպ, «Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը:
«Սթար Դիվայդ» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց (հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում)՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը:
Սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ «Սթար Դիվայդի»՝ բողոքարկելու մտադրության մասին: Նա նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթացն է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում: Ա.Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի «Սթար Դիվայդ» ընկերության բոլոր պարտատերերի ցուցակն ու պահանջը և պարզ կլինի, թե ընկերությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պարտք մատակարարներին:
Հավելենք, որ ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով: Մասնավորապես, «Երևանի Գարեջուր» ՓԲ ընկերությունը «Սթար Դիվայդից» պահանջում է 60.6 մլն դրամ, «Բարսիս» ՍՊԸ-ն՝ 44.4 մլն, «Գետնատուն» ՍՊԸ-ն՝ 2.2 մլն դրամ, «Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական» ՓԲԸ-ն՝ 1 մլն, «Գ.Գ.Գ. Մանուկյան» ՍՊԸ-ն՝ 4.37 մլն, «ՄԻԿԻ» ՍՊԸ-ն՝ 8.4 մլն, «Արովա» ՍՊԸ-ն՝ 2մլն, «Սայմե» ՍՊԸ-ն՝ մոտ 4 մլն, «Պրոդինվեստ-ՏՊԿ» ՍՊԸ-ն՝ 1.5 մլն դրամ և այլն:
Նշենք նաև, որ «Սթար Դիվայդ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է սպառողական ապրանքների շուկայում գնաճի տվյալները: Եվ այսպես, եթե հավատանք հրապարակված թվերին, ապա այս տարվա հունվար-հուլիսին անցած տարվա նույն ժամանակի համեմատ սպառողական ապրանքները թանկացել են 5.6 տոկոսով: Այդ թվում` պարենային ապրանքները թանկացել է 5.8, իսկ ոչ պարենային ապրանքները 5.1 տոկոսով: Այդ նույն ժամանակում ծառայությունները թանկացել են 4.4 տոկոսով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում օգոտոսին 2012թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 32.7% գնաճ: Նույն ժամանակում մրգերը թանկացել են 24.9%-ով, իսկ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 12.8%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ, հացամթերքի ապրանքախմբում` 8.1% գնաճ: Ձկնամթերը նույն ժամանակում թանկացել է 3.7%-ով, ձուն` 27.9%-ով, ոչ ոգելից խմիչքները` 7.4%-ով:
Օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` 0.5% և 2.7% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 2.4-2.9% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 2.6%-ով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է արդյոք կաթնամթերքի թանկացումներ: Այս և ոլորտի մյուս կարևոր հարցերին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկությունները:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, այցելությունը սկսվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից, որտեղ արտադրվում է հանրապետության կաթնամթերքի 8-10%-ը: Այն օրական մթերում է 100-200 տոննա կաթ և արտադրում շուրջ 20 տեսակ կաթնամթերք: Հաջորդը «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ն, որը սպառողին է տալիս հանրապետության կաթնամթերքի շուրջ 25%-ը: Այն մայիս-հունիս ամիսներին օրական մթերում է շուրջ 1000 տոննա, աշնան-ձմռան ամիսներին՝ 200 տոննա կաթ:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին հավաստիացրին, որ նախատոնական և տոնական առևտրի ողջ ծավալները կսպասարկվեն բացառապես տեղական որակյալ կաթնամթերքով, թանկացումներ և գնային փոփոխություններ չի սպասվում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 74 լոտ խմբաքանակով վաճառվել է 12,180 մլն դոլար (5.024 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 412.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.10 կետով բարձր է նախորդ` փետրվարի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 412.40 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 412.50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 412.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 412.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 412.50 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 102.541 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 412.50 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հնարավոր է` Հայաստանը հրաժարվի Եվրամիության այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք նախորդ տարիներին ընդունել է մեր երկիրը, և որոնք հակասում են Մաքսային միության ստանդարտներին ու ընթացակարգերին: «Ազատության» փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ըստ էության, նման տարբերակը չի բացառել էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: «Ազատության» այն հարցին, թե Հայաստանը հրաժարվելո՞ւ է ԵՄ այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք հակասում են Մաքսային միության նորմերին, Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանել է. «Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, և ասել, որ սկզբունքորեն եթե սա հակասում է, ուրեմն այսպես պետք է լինի, եթե նա հակասում է, ուրեմն այսպես չպետք է լինի, դեռևս վաղ է, որովհետև այդ ամեն ինչը կախված է բանակցային գործընթացից»։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Գազպրոմի» մամուլի ծառայությունից հրաժարվեցին iLur.am-ին որևէ մեկնաբանություն տալ «ՀայՌուսԳազԱրդի»` Հայաստանին պատկանող բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին՝ ասելով, որ գործարքն առայժմ նախապատրաստական փուլում է: iLur.am-ի այն հարցին, թե մոտավորապես ինչքա՞ն ժամանակ է պահանջվում գործարքն ավարտին հասցնելու համար, «Գազպրոմի» ներկայացուցիչը նունպես հստակ պատասխան չտվեց. «Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչքան կտևեն փաստաթղթի նախապատման աշխատանքները, այս պահին տեղի են ունենում տարբեր քննարկումներ»:
Նշենք նաև, որ մեր լրագրողի հետ զրուցած «Գազպրոմի» ներկայացուցիչը, ով այդպես էլ չներկայացավ, պահանջեց չձայնագրել խոսակցությունը, չմատնել իրեն՝ խոսակցության բովանդակությունը հրապարակելով:
iLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «ՀայՌուսԳազԱրդի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 480 (12.12.14՝ 464) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 600 (12.12.14՝ 576) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.20 (12.12.14՝ 8.20) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480 (12.12.14՝ 467) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 600 (12.12.14՝ 582) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.42 (12.12.14՝ 8.42) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերը մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 480 (12.12.14՝ 464) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 605 (12.12.14՝ 580) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.30 (12.12.14՝ 8.25) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 490 (12.12.14՝ 470) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 610 (12.12.14՝ 583) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.40 (12.12.14՝ 8.35) դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կասկածում են, որ կառավարությունը կկատարի աշխատավարձերի պարտքը մարելու խոստումը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ գործարանի աշխատակիցների՝ շուրջ 2 տարվա աշխատավարձերի պարտքը կմարվի մինչեւ հուլիսի 15-ը: Աշխատակիցներն, ի պատասխան, որոշել են ընդհատել ավելի քան վեց ամիս տեւած բողոքի ցույցերը:
Անուշ Հարությունյանի խոսքով՝ նաիրիտցիները կասկածում են՝ աչքի առաջ ունենալով նախկին փորձը, երբ կառավարությունը նախորդ տարվա վերջին էլ խոստացել էր վճարել աշխատավարձերն ու չէր վճարել:
Նա նշեց, որ նաիրիտցիներին զարմացրել են գործարանի վերագործարկման հետ կապված՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը՝ «ներդրող գտեք, ես կընդառաջեմ: «Դա լուրջ չէ, եթե շահագրգռված են, որ երկրում տնտեսական զարգացում լինի, ուրեմն իրենք պետք է ներդրող գտնեն»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ «Նաիրիտը» կարող է շահույթով աշխատել, ինչը Հայաստանի տնտեսությունը կարող է ոտքի հանել:
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն իր հերթին նշեց, որ գործարանի վերագործարկումը հնարավոր կլինի պարտքերի մարումից հետո:
«Համաշխարհային բանկի աուդիտի մասնակի եզրակացություններում նշվում է, որ 340 միլիոն դոլար է անհրաժեշտ «Նաիրիտը» վերագործարկելու համար, բայց մեզ համար դեռ պարզ չէ, թե այդ գումարը որտեղ են դնելու: Մենք չգիտենք՝ այդ գումարի մեջ ինչ ծախսեր են մտնում: Մեր մասնագետների հաշվարկներով՝ 55-65 միլիոն դոլարը բավարար է»,-ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ աշխատելու դեպքում «Նաիրիտը» տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ կբերի:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գյուղատնտեսական նշանակության մասնավոր հողերի միջին շուկայական արժեքը Հայաստանում 2014 թվականի փետրվարի արդյունքներով կազմել է 1,058 մլն դրամ/հա (առանց Երևանի), տարեկան կտրվածքով նվազելով 3.6 %:
Ըստ ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, գյուղատնտեսական նշանակության հողերի գների տարեկան անկումը պայմանավորված էր գների անկումով մարզային 7 քաղաքներում, այդ թվում` Հրազդանում - 19%, մինչև 1.4 մլն դրամ / հա, Արմավիրում - 14.2 %, մինչև 1.2 մլն դրամ/հա, Աբովյանում - 11 %, մինչև 4 մլն դրամ/հա, Եղվարդում - 9.5 %, մինչև 2,4 մլն դրամ/հա, Վաղարշապատում - 9.2 %, մինչև 2 մլն. դրամ/հա, Արտաշատում - 7.6 %, մինչև 2.6 մլն դրամ / հա, Մասիսում - 6%, մինչև 3 մլն դրամ / հա:
Գների ամենաբարձր աճը գրանցվել է 6 քաղաքներում` Տաշիր- 14 %, մինչև 173,5 հազ. դրամ / հա, Ստեփանավանում - 11,1 %, մինչև 350 հազ.դրամ / հա, Ծաղկահովիտում - 11 %, մինչև 297.5 հազար դրամ / հա, Արթիկում - 9.2 %, մինչև 442,3 հազար դրամ / հա, Անիում - 9.1 %, ի 412.5 դրամ / հա, Կապանում - 7.3 %, ի 375.5 հազար դրամ / հա:
Ըստ պետկադաստրի տվյալների, բնակարանային շինարարության համար նախատեսված հողերի գները նույն ժամանակահատվածում աճել են 1.1%, մինչև 602,1 հազար դրամ/հա (առանց մայրաքաղաքի): Այդ աճը հիմնականում պայմանավորված է եղել 7 քաղաքներում այդ հողերի գների աճով: Մասնավորապես, Վիայքում - 11.9%, մինչև 235 հազ. դրամ/հա, Գուգարքում - 8.6 %, մինչև 1,2 մլն դրամ / հա, Բերդում - 8.5 %, մինչև 121.5 հազ.դրամ / հա, Մեղրիում - 8.5 %, մինչև 222,5 հազար դրամ/հա, Սիսիանում - 7.8 %, մինչև 220 հազար դրամ / հա, Ծաղկահովիտում - 5.7 %, մինչև 92 հազ.դրամ / հա: Մյուս քաղաքներում բնակարանային շինարարության համար նախատեսված հողերի գները մնացել են անփոփոխ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ներկայացնում ենք «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի հետ հարցազրույցից մի հատված:
- Պարոն Վարդանյան, Դուք մի քանի անգամ, նկատի ունենալով հարկային ու մաքսային խոչընդոտները, հայտարարել եք, որ վարչապետի գլխավորությամբ Ձեզ քանի տարի է նեղում են: Դեռ կա՞ն այդ ճնշումները:
- Ես կարծում եմ, որ մեր երկրում հարկային և մաքսային կառույցների աշխատանքից կախված ա և էկոնոմիկայի վիճակը, և սոցիալական, և եթե ուզում եք` նաև արտագաղթի վիճակը: 80-90 տոկոս այդ վիճակի պատասխանատուն մաքսային և հարկային կառույցներն են: Իմ բիզնեսը ևս Հայաստանում է գտնվում և ենթարկվում է այդ բոլոր դժվարություններին, ինչպես մնացած բիզնեսները: Բայց դեռ դիմակայում ենք:
- Ձեր կարծիքով` դրանք արհեստակա՞ն խոչընդոտներ են և միտումնավո՞ր են արվում:
- Այդ հարցը ուղղեք քաղաքական դաշտին, ես չեմ կարող պատասխանել: Ամբողջ աշխարհը պաշտպանում և խթանում է տեղական արտադրողի գործունեությունը, իսկ մեր մոտ դա դեռ չկա: Ապագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել:
- Իսկ հիմա ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Մի ժամանակ շատ լարված էին:
- Իմ հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ լրիվ անտարբեր են: Ինքը իր գործն է անում այնպես, ինչպես անում է, ես իմ գործն եմ անում: Այնպես որ, մենք իրար հետ ոչինչ չունենք կիսելու: Ձեր ասած լարվածությունն էլ չի եղել, եղել է սխալմունք իրենց կողմից, և իրենք ուղղել են էդ սխալները:
- Պարոն Վարդանյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո մի շարք գործարարներ, գործատուներ հայտարարեցին, որ իրենք կփոխհատուցեն իրենց աշխատողների գումարը: Դուք պատրա՞ստ եք փոխհատուցել Ձեր աշխատողների փոխարեն:
- Ոչ մի դեպքում, ես ոչ մեկի տեղը չեմ փոխհատուցի: Իսկ ինչու պետք է փոխհատուցեմ: Մի հատ հաշվեք տեսեք` տարիների ընթացքում դա ինչ թիվ է կազմում: Եվ հետո` ես չեմ հավատում, որ որևէ մեկը կփոխհատուցի այդ գումարը: Օրինակ` ՊԵԿ-ի նախագահը հայտարարե՞լ է, որ ինքն էլ է պատրաստ փոխհատուցել: ...Այ էն ժամանակ, երբ ինքը հայտարարի, ես էլ կհայտարարեմ:
Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_interview_237442.html
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդոում է ԿԲ մամլո ծառֆայությունը, դրամային վարկերն ավելացել են 5,8 տոկոսով, իսկ դոլարայինը` 63,8 տոկոսով:
Աղբյուրի համաձայն, մարտի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,737,824 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 20,4% անկում)` 413.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,411,181 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 2% անկում) 414.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,361,165 EUR (մեկ շաբաթում 41,3% անկում) 567.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,205,875 EUR (մեկ շաբաթում 29,7% աճ)` 571.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 696,306,965 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 2,7% աճ) 11.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 136,746,719 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 13,3% աճ) 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 85,7% աանկում) 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 11,2% աճ) 414.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մարտի 3-ին, 5-ին և 4-ին` համապատասխանաբար 15.700 մլն դոլար, 7.1 մլն դոլար և 6.1 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վրաստանում մտահոգություն է հարուցել տեղեկատվությունն այն մասին, որ վրացական Anaklia IEP Holding ընկերությունը 600 մլն դոլար է ներդնելու Հայաստանի տնտեսությունում` գազային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Այդ մասին գրում է վրացական Georgia Today թերթը:
«Նորությունն ընկալվել է որպես սենսացիոն: Տագնապ է հարուցել այն հանգամանքը, որ Վրաստանը, որի բյուջեն մեծապես կախված է արտասահմանյան ներդրումներից, նման ծավալուն ֆինանսական ներդրում է կատարում հարևան երկրի տնտեսությունում` սեփական տնտեսությունում ներդնելու փոխարեն», - նշում է պարբերականը:
Հոլդինգի սեփականատեր Թեյմուրազ Կարճավան օրերս լրագրողներին ներկայացրել էր նախագծի մանրամասները: Նախապես գազային էլեկտրակայանի կառուցումը նախատեսվում էր Անգլիայում, և արդեն 400 մլն դոլարի սարքավորում էր ձեռք բերվել General Electric ընկերությունից: Սակայն Անգլիայում բնական գազի բարձր գները ձախողել են այդ ծրագրերը: Ուստի ընտրվել է Հայաստանը, որի կառավարությունը երաշխավորում է տարեկան 1 մլրդ խմ գազի տրամադրում` ավելի ցածր գնով: Նախագծի շրջանակում նախատեսվում է 540 մեգավատ հզորությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցում Վանաձորում (երկու տուրբին` յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ):
Հիշեցնենք, որ լուրը պակաս մտահոգություն չէր հարուցել նաև Հայաստանում: iLur.am-ը իր հրապարակումներում արդեն մասնավորապես նշել էր, որ Anaklia IEP Holding ընկերությունը ոչ թե վրացական գրանցում ունի, այլ օֆշորային:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 567.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11,87 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 570 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,94 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`569 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,88 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 415 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 570 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,90 դրամ:
Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 413.35, ԵՎՐՈ – 568.27, Ռուսական ռուբլի – 11.85:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում շրջանցել է նախորդ եռամսյակի առաջատար «Հայռուսգազարդին»: ՊԵԿ հրապարակած` 2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն, կոմբինատը 26,356 միլիարդ դրամ հարկ է վճարել:
Երկրորդ տեղը զբաղեցրած «Հայռուսգազարդը» վճարել է 25,349 դրամ հարկ: 22,303 միլիարդ դրամ ցուցանիշով երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմը»: Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգը» նախորդ զեկույցի հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ հորիզոնականը` 11,794 միլիարդ դրամով: Խոշորագույն հարկատուների հնգյալը եզրափակում է «Արմենտելը»` 11,544 դրամով:
Ցանկի հաջորդ տեղերում են «Ֆլեշ» (ավելի քան 8,532 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ավելի քան 8,377 մլրդ), «Գեո պրո մայնինգ գոլդ» (ավելի քան 6,455 մլրդ), « Սիփիէս օիլ քորփորեյշն» (ավելի քան 5,629 մլրդ) ընկերությունները։ Խոշորագույն հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ մորրիս արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 5,342 մլրդ դրամ հարկերով։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 750 հազար դոլար (360 մլն դրամ), 480.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի փետրվարի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 479.20 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 480 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 480.00 դրամ/դոլար, փակման գինը` 480.00 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 480.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 480.00 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 6.050 հազար դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչև 480.00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Նման հակասությունը կարող է առաջանալ դրամական փոխարժեքի պատճառով, քանի որ գազի գինը նախատեսված է եղել 356 դրամով՝ մեկ դոլարի դիմաց, իսկ այսօրվա դրությամբ դրամի փոխարժեքը տարբեր է: Արգումենտներից մեկը դա է: Իսկ իրականում մաքսային մարմինների տվյալներն ավելի հավաստի կարելի է համարել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով այն հակասությունը, ըստ որի՝ ՀՀ էներգետիկայի նախարարի հավաստմամբ` ՀՀ-ն գազը ՌԴ-ից գնում է 180 դոլարով, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ի (որի կազմում է մաքսային ծառայությունը) տվյալներով` գնման արժեքն իրականում 244 դոլար է:Պատասխանելով, այն հարցին, թե ինչու են իշխանությունները թաքցնում թանկացման փաստը և նշում , թե դեռևս բանակցություններ են ընթանում, Մ. Մելքումյանը մեկնաբանեց.«Բանակցություններ կան, որ ունեն կոմերցիոն բնույթ: Ռուսաստանը Հայաստանի հետ վարում է բանակցություններ, որի արդյունքի մասին չպիտի իմանան այլ երկրներ: Եթե Ռուսաստանն ունի յուրահատուկ մոտեցում, ենթադրվում է, որ դա արվում է կոմերցիոն նկատառումներից ելնելով՝ չնայած՝ սա խնդրի մի մասն է միայն: Գուցե թանկացման մասին իմանանք վաղը կամ մեկ ամիս հետո, բայց որ թանկացում լինելու է, դա ակնհայտ է»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն Հայաստանում հացի արտադրության ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 72.6 հազար տոննա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է արտադրության ծավալների անկում 1.7%-ով:
B24.am-ի տեղեկացմամբ, միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 18.6%-ով և կազմել 50.9 հազար տոննա: Մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 33.4%-ով և կազմել 727.1 տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 3.5%-ով և կազմել 3 274.9 տոննա, իսկ ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 45.4%-ով և կազմել 200.6 տոննա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հասսո Պլատների գերմանական ինստիտուտում ներկայացվել է մի սարքի փորձանմուշը, որն ունակ է տարածության վրա տեղափոխել առարկաները 3D-տպիչի օգնությամբ: Սարքն անվանել են «Սկոտի»: Գյուտի մասին հաղորդել է Daily Mail-ը:
Համակարգի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. առաջին Makerbot Replicator 3D-պրինտերը ֆոտոխցիկի օգնությամբ թվայնացնում է առարկան, ոչնչացնում այն, գաղտնագրված հրահանգն ուղարկում է երկրորդ պրինտերին, որն այդ առարկան տպում է մեկ այլ տեղում: Ընդ որում՝ «Սկոտին» աշխատում է շերտերով՝ պրինտերի ներսում ֆրեզերային սարքը բաժանում է առարկայի յուրաքանչյուր շերտը՝ միայն լուսանկարը երկրորդ պրինտերին ուղարկելուց հետո: Օգտատիրոջից պահանջվում է ընդամենը առարկան տեղադրել համակարգի մեջ, ընտրել հասցեատիրոջը և սեղմել «տեղափոխել» կոճակը: Ճարտարագետներն ընդգծում են, որ իրենց նախագծի նպատակը առարկաների բացառիկությունը պահպանելն է: Սակայն համակարգի գլխավոր տեխնոլոգիական խնդիրը ավազակահենության դեմ պայքարն է: 3D-տպագրության զարգացումը կհանգեցնի նրան, որ առարկաների պատրաստման սխեմաներն ապօրինաբար կարող են տարածվել, իսկ առարկաների տպաքանակն էլ ավելանա: Բնօրինակի ոչնչացումը երաշխավորում է, որ վաճառողի (օրինակ՝ eBay ինտերնետ-խանութի հաճախորդի) ապրանքը կանհետանա՝ հենց որ հայտնվի գնորդի մոտ: Փոխանցում է lenta.ru-ն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որը նախատեսված էր ժամը 15:00-ին, այդպես էլ չի սկսվել, քանի որ աշխատաժողովին մասնակցելու ցանկություն հայտնած շատ քաղաքացիներ չեն կարողացել մտնել դահլիճ: Դահլիճ ներս մտածները բողոքել են, որ դրսում բազմաթիվ մարդիկ կան կանգնած, որոնք գրանցված են քննարկմանը մասնակցելու համար, սակայն ոստիկանությունն արգելում է նրանց ներս մտնել: Քննարկման կազմակերպիչները ոչ մի կերպ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ քաղաքացիների հետ, և աշխատաժողովը այդպես էլ չի սկսվել: Քաղաքացիները պահանջել են հնարավորություն տալ հասարակության բոլոր շերտերին մասնակցել քննարկումներին:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց հետաձգել քննարկման օրը և ավելի մեծ դահլիճում` հասարակության լայն շերտերի ներկայությամբ, կազմակերպել այս քննարկումը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քննարկման մասնակիցներին առաջարկեց բարձրանալ մեկ այլ դահլիճ, որն ավելի մեծ է, և շարունակել քննարկումները: Սակայն ակտիվիստները շարունակեցին պնդել, որ իրենք ցանկանում են, որպեսզի հանրային լայն քննարկում կազմակերպվի շատ ավելի մեծ դահլիճում, որին մասնակցելու հնարավորություն կունենան ավելի մեծ թվով մարդիկ: Ի պատասխան՝ Ռոբերտ Նազարյանը առաջարկեց չխանգարել այսօրվա քննարկումները՝ խոստանալով, որ վաղվանից աշխատանքային խմբեր և ժամանակացույց կկազմվեն` հասարակության տարբեր շերտերի հետ առանձին-առանձին բոլոր հարցերը քննարկելու համար: Սակայն քննարկման մասնակիցները դեմ արտահայտվեցին այդ առաջարկին՝ շարունակելով պնդել իրենց պահանջները:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իրենք այլ դահլիճ չեն վերցնելու: Նա նշեց, որ իրենք պատրաստ են ամեն օր նման քննարկումներ անցկացնել հասարակության տարբեր շերտերի հետ՝ նշելով, որ մեծ դահլիճ երբեք չի ցանկանում վերցնել, որպեսզի շոուի մասնակից չդառնա:
Ռոբերտ Նազարյանը հայտարարեց քննարկումն ավարտելու մասին՝ նշելով, որ նման պայմաններում այն շարունակելն ուղղակի անհնար է: Արշակ Սադոյանն էլ առաջարկեց քննարկումը շարունակել հանրային խորհրդում: Ռոբերտ Նազարյանը, սակայն ոչ մի կերպ չարձագանքեց այդ առաջարկին և լքեց դահլիճը, իսկ դահլիճում Սադոյանի առաջարկն ընդունվեց ծափահարություններով:
«Արմենպրեսը» հիշեցնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա աշխատաժողովի ժամանակ նախատեսվում էր քննարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի մասին: Արմեն Սարգսյանը նշանակվել էր Lydian International-ի խորհրդի անդամ եւ ոչ գործադիր տնօրեն ս.թ. մարտին:«Պարոն Սարգսյանը տեղեկացրել է ընկերությանը, որ թողնում է պաշտոնը` հանրային պաշտոնում սպասվող նշանակման կապակցությամբ», - ասված է Lydian International-ի հայտարարության մեջ: - See more at: http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/8032/#sthash.lhPSRwOO.dpuf
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 14:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 432 (21.11.14՝ 418) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 536 (21.11.14՝ 524) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.61 (21.11.14՝ 9.12 ) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 435 (21.11.14՝ 421) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 540 (21.11.14՝ 421) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.79 (21.11.14՝ 9.20) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 430 (21.11.14՝ 416) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 532 (21.11.14՝ 525.5) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.62 (21.11.14՝ 9.17) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 438 (21.11.14՝ 421) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 537 (21.11.14՝ 527) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.62 (21.11.14՝ 9.20) դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 21.11.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 418.40 (20.11.14՝ 416.37 ), ԵՎՐՈ – 520.15 (20.11.14՝ 522.08), Ռուսական ռուբլի – 9.13 (20.11.14՝ 8.93):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացումը երկարաժամկետ հեռանկարում էապես չի ազդի Հայաստանի բեռնափոխադրումների աճի վրա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:
«Այսօր էլ Հայաստանը բեռնափոխադրումներ է իրականացնում` աբխազական ճանապարհի բացակայությամբ»,- ասել է Ավետիսյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ լավ կլիներ, «եթե աբխազական ճանապարհի բացման հարցը լուծվեր, և Հայաստանը տարանցիկ լուրջ ներուժ ձեռք բերեր»:
Հարկ է նշել, որ պաշտոնյան հակասում է ինքն իրեն կամ չի հավատում, որ այդ տարանցիկ ներուժը երբևէ կիրացվի:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։
Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տասը միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող անորակ ապրանքներ։
Նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստուգվելու են առևտրային ընկերություններին փոխանցված գումարների տնօրինման, արդեն իսկ մատակարարված ապրանքների ընդունման և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են համապատասխան ստուգումներ և փորձաքննություններ, պարզաբանվելու են անօրինական գործարքներին մասնակցած անձինք և նրանց արարքներին տրվելու է քրեաիրավական գնահատական։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բավականին երկար ժամանակ Հայաստանի պետական բյուջեն միջոցից դառնում էր ինքնանպատակ: Այլ խոսքով, բյուջետա-հարկային քաղաքականությունն այսօր տնտեսական քաղաքականության վրա ազդեցության լծակ չի հանդիսանոմ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել «Պոլիտէկոնոմիկա» գիտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Իշխանությունները, պարզապես, ցանկանում են ինչ-որ գումարներ հավաքել և ինչ-որ ծախսեր կատարել` անցքերը կարկատելու սկզբունքով: Իսկ բյուջետա-հարկային կոնկրետ քաղաքականություն, որն ուղղված լինի Հայաստանում առկա կոնկրետ հարցերի լուծմանը, ես չեմ տեսնում: Ես միայն տեսնում եմ ավելի շատ գումարներ հավաքելու և որքան հնարավոր է ավելի շատ փոքր, միջին, իսկ հիմա արդեն մեծ բիզնեսին ճնշելու ձգտում: Հետևաբար, սկզբունքայնորեն, 2015 թվականի բյուջեն կարելի է գնահատել որպես իրավիճակային»,- ասել է փորձագետը:
Թևանյանը նշել է նաև, որ եթե այդ իրավիճակին ավելացնենք նաև Հայաստանում սպասվող քաղաքական գործընթացները` խորհրդարանական կամ նախագահական արտահերթ ընտրությունները, ապա պարզ չի, թե վերջին հաշվով ո՞վ պետք է պատասխան տա այդ ոչ նպատակային ու շատերին անհասկանալի պետբյուջեի համար:
Կառավարությունը ներկայացրել է երկրի 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը: Նախագծով հաջորդ ֆինանսական տարում
բյուջեի ծախսերի ավելացումը նախատեսվում է այնպիսի ոլորտներոմ, ինչպիսիք են` կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը` 5 մլրդ դրամ, «Հյուսիս-Հարավ» ավտոմարուղու շինարարության հետ կապված հողերի օտարման ծախսերը` 3.3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառոմների ծախսերը` 2 մլրդ դրամ, Հետաքննչական կոմիտեի ծախսերը` 1.2 մլրդ դրամ, սահմանամերձ շրջանների ֆինանսավորման հետ կապված ծախսերը` 900 մլն դրամ, 5 ուսումնարանների նյութա-տնտեսական բազայի համալրման ծախսերը` 200 մլն դրամ, իչպես նաև այլ ծախսեր` 400 մլն դրամ:
ՀՆԱ իրական աճը նախատեսվում է 4.1%, գնաճը նախատեսվում է 4% (+/-1.5%), ՀՆԱ նոմինալ ծավալը` 4867.5 մլրդ.դրամ, ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3.3%:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 564 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,62 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 565 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,69 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Apple ընկերությունը նոր արտադրանքի շնորհանդես է նախապատրաստում: Ըստ տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության՝ հոկտեմբերի 17-ին գնորդների ուշադրությանը կներկայացվի նոր iPad mini պլանշետը:
Կանխատեսվում է նաև, որ նոր պլանշետը՝ 7,85 դույմ էկրանով, վաճառքի կհանվի նոյեմբերի առաջին օրերին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 478,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,75 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 546,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7,90 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վառելիքի գները, Ռուսաստանի Դաշնությունից ներկրելու դեպքում, Հայաստանում կնվազեն, իսկ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը որեւէ խնդիր չի առաջացնի Եվրոպայից նավթամթերքի ներմուծման հարցում: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում վառելիքի գնի նվազման հնարավորությանը: «Քանի որ մենք եվրոպական պետություններից ենք ներկրում, նվազման մասին` որպես միջազգային գներ, խոսք լինել չի կարող»,- ասել է Բեգլարյանը:
Գործարարի համոզմամբ՝ Ռուսաստանից ներկրելու դեպքում վառելիքը մեր երկրում բավական կէժանանա: «Մենք վառելիք բերում ենք ոչ միայն Ռումինիայից, այլեւ Բուլղարիայից եւ սեւծովյան ավազանի երկրներից: Այնպես որ, մենք Ռուսաստանից չենք ներկրում: Ռուսաստանը դեռ այդ տեխնոլոգիաները չունի, որ մենք եվրոպական ստանդարտներին համապատասխան դիզվառելիք կամ բենզին ներկրենք»,- ասել է Բեգլարյանը:
Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ համաձայն նույն գործակալության ներկայացրած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 150 հազար 515,8 տոննա ոչ հում նավթ եւ նավթամթերք՝ 155 միլիոն 765 հազար 600 դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիր բերված ոչ հում նավթն ու նավթամթերքի մոտ 45 հազար տոննան Ռուսաստանից է, Ռումինիայից՝ 42,6 հազար տոննա, Բուլղարիայից՝ մոտ 27 հազար, Իսրայելից՝ 17,6 հազար, Իրաքից՝ 11,1 հազար տոննա: Նավթամթերք է ներկրվել նաեւ Իրանից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից:
Փաստորեն, Բարսեղ Բեգլարյանը կա՛մ չի տիրապետում իր իսկ ընկերության գործունեության մասին տեղեկատվությանը, կա՛մ էլ պարզապես ստում է: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երկար տարիներ զբաղվելով նավթամթերքի ներկրմամբ՝ Բեգլարյանը բացարձակապես չի տիրապետում ոլորտին: Հայաստանում վաճառվող վառելիքը որակապես ավելի ցածր է, քան Ռուսաստանում կամ Վրաստանում վաճառվող վառելիքը, և հայտարարելով, թե «Ռուսաստանը դեռ այդ տեխնոլոգիաները չունի, որ մենք եվրոպական ստանդարտներին համապատասխան դիզվառելիք կամ բենզին ներկրենք»՝ Բարսեղ Բեգլարյանը իրեն շատ վատ դրության մեջ է դնում: Պարզվում է, որ տեխնոլոգիաներ ունեցող Եվրոպայից «Ֆլեշը» ներկրում է վառելիք, որի որակը զիջում է, ի՛ր իսկ գնահատմամբ, տեխնոլոգիաներ չունեցող ռուսական վառելիքին, կամ Բեգլարյանը պարզապես չգիտի, թե որտեղից է իր ընկերությունը վառելիք ներկրում:
Հարցին, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում արդյոք հնարավո՞ր են խնդիրներ Եվրոպայից վառելիք բերելու հարցում, գործարարը պատասխանել է, որ բացարձակապես ոչ մի խնդիր չի լինի, քանի որ իրենք վաղուց են համապատասխան պայմանագրեր կնքել, եւ ասոցացման գործընթացը դրա հետ կապ չունի:
Այնուհետև Բեգլարյանը պարզապես ցնցող հայտարարություն է արել՝ նախ հուսադրելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ լինենք»: «Եվրոպացիները գալու են մեր հետեւից, գալու են մեր դուռն ընկնեն: Մենք ենք իրենց պետք, որովհետեւ Եվրոպան խորտակվում է եւ գալիս է, որ մենք իրենց բարձրացնենք, չթողենք խորտակվի»,- ասել է Բեգլարյանը:
Այս կարճ հարցազրույցից պարզ է դառնում և ևս մեկ անգամ ապացուցվում այն փաստը, որ իշխանական կլանին մոտ կանգնած գործարարների մեծ մասը ընդհանրապես չի տիրապետում այն ոլորտներին, որտեղ գործունեություն է ծավալում, և բիզնեսում է հայտնվել միայն Սերժ Սարգսյանի հետ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների շնորհիվ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀԾԿՀ-ն քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը։ Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: ՀԾԿՀ-i դիմաց հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել: Այս պահին իրավիճակը բավականին լարված է:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 12-ին` ժամը 13:30-ից, ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թվականին Հայաստանում երկու նոր նախարարություն կստեղծվի: Այդ մասին նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հաղորդել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, նախարարություններից մեկը կստեղծվի Տարածքային կառավարման նախարարությունն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորվման ճանապարհով և կոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Կստեղծվի նաև միանգամայն նոր գերատեսչություն` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն, ասել է վարչապետը:
Ուշագրավ է, որ Հայաստանի 2015 թվականի բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ նոր նախարարության ստեղծման մասին ոչինչ չի ասվել, և չեն ներկայացվել այն պահելու բյուջետային ծախսերը:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասել է, թե իբր այդ հարցն իր հետ չի քննարկվել, և ինքը տեղեկություն չունի: «Եթե հանձնարարեն, ապա կղեկավարեմ, եթե ոչ, ուրեմն` ոչ», - ասել է նա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, երթևեկը Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան: Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղման, խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հաղորդել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 2013 թ. ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական բնական գազ է գնում 1 հազար խմ դիմաց $270-ով`նախկին $180 փոխարեն:
ՀՀ կառավարությունը վերանայել է 2013 թ.ՀՆԱ-ի աճը 6,2% -ից մինչև 4,1%, հաղորդել է Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով, անկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Արտքին գործոնների թվում հաշվի է առնվում տնտեսության աճի գլոբալ դանդաղումը, ներքին գործոնների թվում`հանրապետությունում էներգակիրների գների հուլիսյան աճը, ասել է նախարարը: Ֆինանսների նախարարության մասնագետների գնահատականների համաձայն, միայն էներգակիրների գների 1-1,5% բարձրացումը կդանդաղեցնի 2013 թ. Հայաստանում տնտեսության աճի տեմպերը, ասել է Սարգսյանը: «Տվյալ պահին անկումը կազմում է 10%, և մենք նման բան չէինք սպասում 2013 թ.»,- ասել է նա: Շինարարությունում անկումը բացատրվում է նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության տեմպերի դանդաղմամբ, ավելացրել է նախարարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մի շարք ընկերությունների՝ անբարեխիղճ գովազդի, գովազդային բառերն ու արտահայտությունները չարաշահելու, այլ ընկերության բրենդն օգտագործելու համար:
Հանձնաժողովի այսօրվա նիստում նշվել է, որ մի շարք դեպքերում գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ տեղեկատվություն եւ վարկաբեկում են պոտենցիալ մրցակիցներին: Մասնավորապես, օգտագործվել են արտահայտություններ եւ առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:
Այսպես, «Բի Էյչ Էս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Հիքսոս» ընկերությունը՝ իր կողմից իրացվող «Riso Scotti» բրնձի գովազդում նշում է, որ դրա «իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից»:
Մեկ այլ դեպքում՝ «Լ Օպտիկ» ընկերության գովազդում, ասվում է. «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք...»:
Այսպիսով, առաջին երկու դեպքում ներկայացվում են կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (չի նշվում, թե ով է հավաստել ապրանքի միջազգային որակը): Անհարկի օգտագործվում են գերադրական աստիճաններ, ինչը համարվում է հասարակության մոլորեցում: Երրորդ դեպքում առկա է մրցակցին վարկաբեկելու փորձ:
Մեկ այլ տուգանք նշանակվել է «Իդեալ Գազ» ընկերությանը. վերջինս օգտագործում էր «Իդեալ» ապրանքային նշանը, թեեւ «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքանիշները գրանցել է մեկ այլ ընկերություն՝ «Իմէքս Գրուպ»: Ըստ Հանձնաժողովի՝ «Իդեալ Գազի» նման շուկայավարումը մոլորեցնում է սպառողներին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:
Բոլոր խախտողները տուգանվել են նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների ծավալը 2014 թվականին կազմել է 170.6 մլն դրամ:
ՀՀ Ֆինանսական հաշտատարի գրասենյակից հայտնում են, որ նշված գումարը վճարվել է 2014 թվականին գրասենյակի քննարկմանը ներկայացված 1069 գործերով: Նշվում է նաև, որ անցյալ տարի ներկայացված գործերից 208-ը դեռ չի քննարկվել:
Աղբյուրի համաձայն, նշված գումարի 82.6%-ը կամ 140.9 մլն դրամը վճարել են ապահովագրական ընկերությունները, 14.2%-ը կամ 24.2 մլն դրամը` բանկերը, 2.6%-ը կամ 4.5 մլն դրամը` Ապահովագրողների բյուրոն, 0.5%-ը կամ 786.6 հազար դրամը` վարկային կազմակերպությունները: Գրավատները և վճարայաին կազմակերպությունները համապատասխանաբար վճարել են` 130 հազար և 13.4 հազար դրամ:
ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014 թվականին ընդհանուր հաշվով քննարկել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված 1277 հայտ: Քննարկված հայտերի 77%-ը լուծվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների օգտին, ընդ որում, 61.1%-ը լուծվել է հաշտության միջոցով: Հայտերի մեծ մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ` 1021 հայտ, բանկերի դեմ ուղղվել է 230 հայտ, Ապահովագրողների բյուրոյի դեմ` 14 հայտ, վարկային կազմակերպությունների դեմ`5 հայտ, վճարային համակարգերի դեմ` 4 հայտ և գրավատների դեմ` 3 հայտ:
Ընդհանուր առմամբ, ֆինանսական հաշտարարի գրասենյակն արձանագրել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ`62%, հետևաբար, 50% աճել է նաև քննարկման վերցված պահանջների թիվը:
2009 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի հունվարի 22-ը ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ փոխհատուցվել է 622.7 մլն դրամ: Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները կազմել են 8381 հայտ, որից քննարկման է վերցվել 2798-ը, իսկ քննարկված գործերի 70%-ը լուծվել է հաճախորդների օգտին:
Նշենք, որ ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը գործում է 2009 թվականից, որը մատուցում է անվճար ծառայություններ, որի դիմաց վճարում են ֆինանսական կազմակերպությունները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո gործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն gինը 1 դոլարի դիմաց կազմել է 403.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`549 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.12 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 404.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 551 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12.19 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 436 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.33 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 438.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.44 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 438 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 546 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.32 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 440 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 547 dրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.45 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 28.11.22014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 433.69, ԵՎՐՈ – 539.60, Ռուսական ռուբլի – 8.72
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ ֆինանսական կազմակերպությունները տրամադրել են 165.1 մլրդ դրամի (շուրջ 400 մլն դոկար) հիփոթեքային վարկեր: Հիպոթեկային վարկավորումը երկրում տարեկան կտրվածքով աճել է 11.5%, իսկ միայն առաջին եռամսյակում`1.2 %: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ընդհանուր պորտֆելում հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 8,3 %, տարեսկզբի համեմատ մնալով անփոփոխ:
Աղբյուրի համաձայն ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային պորտֆելի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է եղել բանկային հիփոթեքի աճով, որի մասնաբաժինը հիփոթեքային ընդհանուր պորտֆելում կազմել է 87.9 % կամ 145.1 մլրդ դրամ (տարվա աճը`11.3%, իսկ առաջին եռամսյակում`1.4 %): Վարկային կազմակերպոթյունների մասնաբաժինը հիփոթեքի ընդհանուր պորտֆելում կազմել է 12.1% - ով կամ 20 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 12.9 %, եռամսյակում մնալով անփոփոխ:
Բանկային հիփոթեքային վարկերի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով կրճատվել է 13,8%, եռամսյակի աճը կազմել է 2,2% կամ 114.7 մլրդ դրամ: Վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.5 մլրդ դրամ, տարվա աճը` 0.9 %, իսկ եռամսյակի անկումը կազմել է 1.7%:
Վարկային կազմակերպությունների հիփոթեքի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մազնաբաժինը կազմել է 9.9 մլրդ դրամ, տարվա աճը` 5.5%, իսկ եռամսյակի անկումը` 0.1 %: Վերանորոգման նպատակով տրամադրված վարկերն աճել են մեկ տարվա ընթացքում 20.1 %, իսկ եռամսյակային անկումը կազմել է 0.1%, մինչև 9.7 մլրդ դրամ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.2014թ.դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ես կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտագաղթի խնդիրը կրում է տնտեսական բնույթ, այսինքն՝ աշխատատեղերի կամ եկամտի աղբյուր ունենալու խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում սահմանամերձ գյուղերում արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար: Գևորգյանի խոսքով՝ այդ համայնքերի հիմնական խնդիրը գյուղատնտեսությունն է: Միայն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար մարզերին երկու տարվա ընթացքում հատկացվել է 40 մլրդ դրամ: Նախարարի պնդմամբ՝ այդ գումարի մեծ մասն ուղղվել է նաև այդ համայքներում հրատապ խնդիրները լուծելուն:
«Բացի դրանից, մենք այս տարի առաջին անգամ տարվա ընթացքում նպատակային երկու ծրագիր իրականացրինք: Խոսքը պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորման մասին է: Այն արդյունքները, որ մենք ունեցանք այդ ծրագրերի իրականացման առումով, վկայում է այն մասին, որ, իրոք, ծրագրերը օգտակար էին ու գյուղացիները օգտվեցին: Մենք 2013 թվականի նախատեսել ենք նախարարության ու կառավարության գործունեության ծրագրով, որ, այնուամենայնիվ, նոր մոտեցումներ, նոր առաջարկություններ պետք է ներկայացնենք հանրապետության նախագահին՝ սահմանամերձ գյուղերի հոգսերը թեթևացնելու առումով»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նախարարի՝ կապիտալ ծրագրերի իրականացումը, գյուղատնտեսության օժանդակությունը և այլն, հնարավորություններ պետք է ստեղծեն, որ մարդիկ կարողանան իրենց բնակավայրում աշխատանք ունենան ու կարողանան նաև եկամուտ ապահովել:
«Ցավոք սրտի, այլ մեխանիզմ դեռ չկա դրա դեմն առնելու: Այո՛, այն ինչ կատարվում է, բավարար չէ: Համոզված եմ, որևէ մեկին չեք գտնի, որ ինքը բավարարված լինի, բայց կատարվում է ամեն ինչ, ինչ որ նախատեսված է, ինչ որ հնարավորություն են տալիս պետական ռեսուրսները: Համոզված եղեք, որ առաջնահերթ խնդիրը, իհարկե, աշխատատեղերի ստեղծումն է»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ վիճակագրությանը՝ Գևորգյանն ասաց, թե վիճակագրական տվյալների վերաբերյալ մեծ վեճ կա, թե որքանով են այդ թվերը ճշգրիտ արտացոլում պատկերը: Այդ պատճառով այս տարի համապատասխան միջոցներ են հատկացվել ԱԱԾ-ին, այսպես կոչված, սեկտա համակարգը ծրագրային առումով կատարելագործելու համար:
«Ես հուսով եմ, որ մենք հաջորդ տարվանից այդ համկարգը կունենանք ներդրված և այդ թվերը ավելի պարզորոշ ու հիմանվորված կլինեն»,- եզրափակեց Գևորգյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իսպանիան Եվրոպայի կենտրոնական բանկից ֆինանասական օգնություն ստանալու կարիք չունի, այսօր Բրյուսելում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախա Բրեյը՝ հավելելով, որ երկիրն ինքը կդիմի Եվրոպայի աջակցությանը, եթե նման անհրաժեշտութուն զգա, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական ծառայությունը:
«Մենք պատրաստ ենք օգտվել ֆինանսական աջակցության մեխանիզմից, եթե դա իսպանացիների ազգային շահին չհակասի: Ներկա պահին մենք նման համագործակցության կարիք չենք զգում»,- ընդգծել է վարչապետը՝ ակնարկելով, որ Մադրիդը չի պատրաստվում պետական բաժնետոմսեր վաճառել ԵԿԲ-ին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի էներգետիկ համալիրի համար ատոմային նոր էներգաբլոկի շինարարության նախագծի իրականացումը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին, Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանասավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամանաշնորհ. այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը:
Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Հայաստանի էներգահամարգի համար կարևոր նշանակություն ունի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է այդ աշխատանքները սկսել 2018 թվականին, այնպես, որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027 թվականին:
Հիշեցնենք, որ դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության առաջին տարիներին հայտարարվում էր, որ Հայաստանը նոր ատոմակայան է կառուցելու: 2011-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե 2013 թվականի կեսերին կսկսվեն նոր ատոմակայանի շինարարության բուն աշխատանքները: Նոր բլոկի շահագործումը նախատեսվում էր սկսել 2017-ին: Սակայն, ինչպես տեսնում ենք, 2017-ին նոր ատոմակայան ոչ միայն չենք ունենա, այլեւ դրա կառուցման աշխատանքները նախատեսված է սկսել միայն 2018-ին, իսկ հնարավոր շահագործման ժամկետը հերթական անգամ հետաձգվում է, այս անգամ՝ 10 տարով:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում և գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա, Մեծամոր քաղաքում, շահագործման է հանձնվել 1980 թվականին, բայց 1989 թվականի երկրաշարժից հետո այն կանգնեցվել է: Երրորդ անգամ կայանը վերաբացվել է 1995 թվականին, հանրապետոթյունում առկա էներգետիկ սուր ճգնաժամի պատճառով: Ատոմակայանի երկու էներգաբլոկները հագեցված են առաջին սերնդի ԲԲԷՌ-440 ռեակտորներով: Ներկայոմս կայանի առաջին բլոկը կանգնեցված է: Ըստ փորձագետների, ատոմակայանի շահագործման ռեսուրսն սպառվում է 2016 թվականին: Կայանի մասնաբաժինը հանրապետությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալներոմ կազմում է 45%:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մաքսային միության անդամակցության հետ կապված օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը Ազգային ժողով կմտնեն մարտի վերջերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Մաքսային միության ճանապարհային քարտեզն արդեն հաստատվել է: Այն գործողությունների ծրագիր է, որն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագրեր, որոնք Հայաստանը պետք է ստորագրի: Դրանց մեծ մասը վավերացվելու են խորհրդարանում, մենք սպասում ենք, որ արդեն մարտի վերջից, ապրիլի սկզբից այդ փաթեթները նաև ՄՄ անդամակցության օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը կգան խորհրդարան»,- ասել է Զաքարյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մինչև 2015թ. Հայաստանը վավերացնի անհրաժեշտ փաստաթղթերը և դառնա ՄՄ լիիրավ անդամ՝ 2015թ. Եվրասիական տնտեսական տարածքին միանալու համար:
Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Վերջերս հրապարակվել է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ Դենգի» պարբերականի թղթակիցը այցելել է Հայաստան, որտեղ «գտել է ոսկու շուկա, ծիրանի կոնյակ և շատ խելացի երեխաների, սակայն ՄՄ-ին միանալու տնտեսական իմաստ չի գտել»: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով:
Հայաստանը, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, միանում է Մաքսային միությանը, պայմանագիրը ստորագրվելու է մոտ ժամանակներս: «Դենգիի»-ի թղթակից Ալեքսեյ Բոյարսկին այդ փոքրիկ լեռնային երկրում գտել է ոսկու շուկա, ծիրանի կոնյակ և շատ խելացի երեխաների, սակայն միանալու տնտեսական իմաստ այդպես էլ չի գտել:
Մադագասկարից հետո՝ երկրորդը
Մի ժամանակ Մոսկվա-Երևան գնացքներ կային, դրանք կամ Ադրբեջանով էին անցնում, կամ Վրաստանով: Այսօր Հայաստանի երկաթուղին կոնցեսիայի է հանձնվել ՌԵՈՒ-ին, սակայն փաստացիորեն՝ դա կղզի-երկաթուղի է: Ադրբեջանի հետ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է՝ երկաթգծերը քանդված են: Իսկ Վրաստանով ճանապարհն անցնում է Աբխազիայով, որի հետ էլ Վրաստանն է, մեղմ ասած՝ լարված հարաբերությունների մեջ: Արդյունքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա: Մոսկվայից Երևան կարելի է հասնել ավտոմեքենայով երկու օրում՝ Հյուսիսային Կովկասով ու Վրաստանով, կամ ինքնաթիռով՝ երեք ժամից պակաս ժամանակում:
Օդանավակայանից գալու ճանապարհին նայում եմ շուրջս. ի հիշատակ սովետական բարեկամության՝ ռուսերենով մի տեղ մնացել է միայն «Ереван» ցուցանակը, ու մեկ էլ ավտոսպասարկման կետերում հանդիպում են, ըստ երևույթին՝ անթարգմանելի բառեր՝ «шиномонтаж», «вулканизация» կամ «карбюратор»: Մնացած բոլոր ցուցանակները հայերեն են: Լենինի ոչ մի հուշարձան, դրա փոխարեն՝ հեղափոխության հերոսների հուշարձանները, չգիտես ինչու, պահպանվել են: «Իսկ սա ո՞վ է,- հարցնում եմ վարորդին՝ ցույց տալով երկար վերարկուով քարե տղամարդուն: -Կոմիսա՞ր է»: Գլխով է անում: «Իսկ ինչո՞ւ են Լենինին հանել, իսկ տեղացի կոմիսարներ Մյասնիկյանին ու Շահումյանին պահել են»,- տարակուսում եմ ես: «Բայց ախր որովհետև դրանք հայ են»,- ծիծաղում է վարորդը:
Եթե խոսենք տնտեսության մասին, 2011 թ. Forbes ամսագիրը Հայաստանն ընդգրկել էր վատթարագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում՝ վարկանիշով նրանից ավելի վատն էր միայն Մադագասկարի տնտեսությունը: «Է՜, տղա ջան, դու ուզում ես գրել մի բանի մասին, ինչը չկա…»,- ասում էին ինձ գրեթե բոլորը՝ իմանալով, որ եկել եմ նյութեր հավաքելու Հայաստանի տնտեսության մասին:
2012 թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 3,2 միլիոն բնակիչ, նրանցից երկրում մշտապես բնակվում է 3 միլիոնը: Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի անձնական գնահատականներով՝ իրականում Հայաստանում կա 2,2-2,5 մլն բնակիչ: «Մեր ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես $10 միլիարդ,- պատմում է Խաչատյանը:- Մասնավոր տրանսֆերտները՝ այլ երկրներում աշխատող հայերի փոխանցումները, կազմում են տարեկան $1,8 մլրդ: Իհարկե, չհաշված այն գումարները, որոնք առձեռն են բերվում. դրանց հետ միասին, կարծում եմ, այդ տրանսֆերտները կազմում են $2,5 մլրդ: Գումարի 90 %-ը բերում են կամ փոխանցում են Ռուսաստանից»: Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես $300 է:
Սակայն Ռուսաստանից համատարած կախվածությունը կապված է ոչ միայն դրամական փոխանցումների հետ: 100 %-ով ռուսաստանյան ընկերություններին են պատկանում բաշխիչ էլեկտրացանցերը («Հայաստանի էլեկտրացանցեր» մենաշնորհ) և էներգետիկ հզորությունների մեծ մասը՝ Հրազդանի ՀԷԿ-ը, Հրազդանի ՀԷԿ-ի հինգերորդ բլոկը (սրանք տարբեր օբյեկտներ են),Սևանի ջերմաէլեկտրակայանների կասկադը: Ռուսաստանցիներին են պատկանում արդեն փակված էլեկտրոնիկայի գործարանը և շատ հաջող աշխատող, «Русал» խմբի մեջ մտնող փայլաթիթեղի «Արմենալ» գործարանը: Շատ բան Ռուսաստանին է տրվել 2004 թ. «գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրի համաձայն: Գազատարները, այդ թվում՝ Իրանից եկող, ամբողջությամբ Ռուսաստանին են պատկանում՝ «Газпром Армения» ՓԲԸ-ին («Газпром»-ի հարյուր տոկոսանոց «դուստրը»): Հայաստանում բջջային երեք օպերատորներից երկուսը ռուսաստանյան են՝ Beeline-ն և MTC-ը, երրորդը ֆրանսիական Orange-ն է: Հայաստանի կապի ոլորտում ակտիվորեն ներմուծվում է նաև «Ростелеком»-ը: Բանկային սեկտորում, Խաչատրյանի գնահատականներով, նույնպես հայկական կապիտալը նվազագույնն է. երկրի 25 բանկերից 21-ը օտարերկրյա սեփականատերերի տնօրինության տակ են:
2013 թ. Հայաստանից արտահանումը ՄՄ երկրներ կազմել է՝ $334,5 մլն՝ ՌԴ, $8,6 մլն՝ Բելառուս, $7,3 մլն՝ Ղազախստան: ՄՄ երկրների միասնական ՀՆԱ-ն $2,3 տրիլիոն է, ինչը մոտավորապես 230 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն: Տեսականորեն՝ երկրի ինտեգրումը մի տնտեսական տարածք, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3,5 անգամ բարձր է, քան հենց այդ երկրում, կարող է դրական արդյունք տալ: Էներգակիրների և հումքի արտահանման մաքսատուրքերի վերացումը կարող է երկու-երեք տարում բերել ՀՆԱ-ի աճ՝ 4-5 %՝ մոտավորապես $400-500 մլն: ՄՄ-ին միանալուց ակնկալվում է երկրի ներդրումային գրավչության ավելացում, արտահանման ծավալի մեծացում՝ մաքսային խոչընդոտների նվազեցման շնորհիվ, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծում: Հրապուրիչ է նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի հեռանկարը ՄՄ-ի տարածքում: Սակայն կան նաև ակնհայտ մինուսներ: Միությանը միանալուց հետո երկիրը կհայտնվի բոլորովին այլ ճամբարում, ինչ Վրաստանն է, որը գնում է ԵՄ: Կարող են դժվարանալ առևտրային հարաբերություններն ու տարանցումը: Բացի այդ, հարկ կլինի բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, ինչպես ՄՄ-ի մյուս երկրներում է, և միանգամից կթանկանան արտասահմանյան մի շարք ապրանքներ՝ սնունդ, ավտոմեքենաներ: Ակնհայտ է, որ ինքնին Հայաստանի միացումը ՄՄ-ին ակնառու տնտեսական արդյունք չի տա ոչ իրեն, ոչ էլ, առավել ևս՝ միության մյուս երկրներին: Փորձագետների մեծ մասը միացումն ընկալում է բացառապես որպես քաղաքական քայլ, ավելի ստույգ՝ տուրք պատմությանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում հարկ վճարողների 30 տոկոսը բոլորովին չի վստահում Հարկային ծառայությանը, 21 տոկոսը վստահում է որոշ չափով, 16 տոկոսը որոշակիորեն չի վստահում և միայն 3 տոկոսն է լիովին վստահում ծառայությանը։ Այսպիսի պատկեր է ստացվել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքում, որը նախաձեռնվել էր ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում։ Հետազոտությունը նպատակ ուներ ելակետային գնահատում տալ Հայաստանի հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության և քաղաքացներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։
Հետազոտության արդյունքներով՝ հարկ վճարողները բավական ցածր վստահություն ունեն պետական մարմինների հանդեպ։ Ստացված արդյունքների համաձայն, Ֆինանսների նախարարությանը լիովին վստահել է հարցվածների 2 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ վստահում է որոշ չափով, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ վստահում է, թե ոչ, 15 տոկոսը որոշակիորեն անվստահություն է հայտնել, իսկ 35 տոկոսը նշել է, որ բոլորովին չի վստահում նախարարությանը։ Նմանատիպ պատկեր է ստացվել նաև Մաքսային ծառայության նկատմամբ հարկ վճարողների վստահության սանդղակում։
Հարկ վճարողները վստահության ավելի բարձր մակարդակ են նշել Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի հարցում։ Առաջին դեպքում կառույցին լիովին վստահել է հարցվածների 6 տոկոսը, իսկ երկրորդ դեպքում՝ 10 տոկոսը։ Սահմանադրական դատարանին բոլորովին չի վստահում հարկ վճարողների 34 տոկոսը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանին՝ 20 տոկոսը։
Հարցումներն անցկացվել են 2013 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն և անհատ ձեռներեց։ Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ հարցազրույցների եղանակով։ Հարցումների ներկայացմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Վախթանգ Միրումյանը եւ Արմեն Ալավերդյանը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազ. դոլար ¥60.788 մլն.դրամ¤, 405.25 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 2-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում աճել է 0.2 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 3-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2.300 մլն. դոլար ¥931.503 մլն. դրամ¤, ինչը մոտ 15 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հնարավոր է, որ կուտակային ֆոնդերին քաղաքացիներից պահվող տոկոսները նվազեցվեն», -այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Armenia հեռուսաընկերության եթերում: Այն հարցին` հնարավո՞ր է, որ ֆոնդերին գումարներ վճարելու տարիները կրճատվեն, վարչապետը ոչ մի հստակ բան չի ասել:
Հովիկ Աբրահամյանը նաև փորձել է բացատրել իր հայտնի «պարտադիր, բայց որ պարտադրված» արտահատությունը` ասելով, որ պետությունը պարտադիր պետք է մտածի քաղաքացու ապագայի մասին: «Իսկ ոչ պարտադրվածը նշանակում է, որ մենք պիտի այնպես անենք, որ քաղաքացին ստիպված չլինի իր վերջին գումարը դնել իր 20, 25 կամ 35 տարվա ապագայի մասին մտածելու համար»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ հունիսին օրենքի վերաբերյալ տեղի ունենալիք քննարկումների հիմնական թեման պիտի լինի «ՀՀ քաղաքացիների վրա այն հնարավորինս քիչ բեռ ավելացվելու» հարցը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ»-ի դուստր ձեռնարկություն) կորուստները, սակագնային կարգավորումների համակարգային խնդիրների արդյունքում, 2014 թ. աճել են 8 %-ով և կազմում են 10,7 մլրդ դրամ (100 դրամը = է 12,03 ռուբլու՝ հուլիսի 8-ի փոխարժեքով): Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է վարչության անդամ, «Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ի ռազմավարության և ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը:
«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ ՓԲԸ-ի եկամուտների ստացումը և հանգեցնում է քրոնիկ կորուստների»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ընկերության՝ սակագնային շահույթի մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում կրճատվել է կրկնակի՝ 50%-ից մինչև 23%:
«Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացման արդյունքում լրացուցիչ եկամուտները ստացվել են գեներացնող ձեռնարկություններից, այլ ոչ թե ՀԷՑ-ից: Եւ սակագնի 73 % աճը բաժին է ընկնում հանրապետության այլ էլեկտաէներգետիկ ձեռնարկությունների»,- նշել է Միրսիյապովը:
Վերջինիս խոսքով՝ ՀԷՑ-ը կրում է հիմնական ռիսկերը և իր վրա է կրում էլեկտրաէներգետիկ ոլորտում ծագող անհավասարակշռությունը, ինչն էլ հանգեցրել է ամենամյա կորուստների ձևավորման՝ 2012 թվականից: Այդ կապակցությամբ ՀԷՑ-ը ստիպված է վարկային միջոցներ ներգարվել, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակն այդ ընկերությունում: «2015 թ. բացասական միտումը շարունակվում է»,- նշել է Միրսիյապովը:
«Ինտեր ՌԱՕ»-ն վերահսկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը մենաշնորհ ունի երկրի բաշխիչ-ցանցային համալիրում: Ծանր ֆինանսական վիճակում գտնվող ընկերությունը Հայաստանի կարգավորող հանձնաժողովին խնդրել է սակագինը բարձրացնել 40 %-ով: Հայցը մասնակիորեն է բավարարվել՝ սակագինը բարձրացվել է 16 %-ով, ինչը բնակչության զանգվածային բողոքի առիթ է դարձել:
Ավելի վաղ ռուսաստանյան էներգահոլդինգի ղեկավար Բորիս Կովալչուկը ТАСС-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի էներգահամակարգում ստեղծված բարդ իրավիճակը և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը բացառապես տնտեսական դրդապատճառներ ունեն, այլ ոչ քաղաքական: Նրա կարծիքով՝ ՀԷՑ-ի կորուստները երկրում կարգավորման գործող համակարգի արդյունքն են հանդիսանում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2014-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%, մինչև 101.9 մլրդ դրամ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Անկումը հանքարդյունաբերության և հանքավայրերի շահագործման ոլորտում կազմել է 6%, մինչև 17 մլրդ դրամ: Վերամշակվող արդյունաբերության ծավալն աճել է 1%, մինչև 68,5 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի մատակարարումն ընդհանուր առմամբ աճել է 3,9%, մինչև 14.9 մլրդ դրամ: Ջրամատակարարումից, թափոնների մաքրումից ու վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի ստացման եկամուտներն աճել են 6,2%, մինչև 1,5 մլրդ դրամ: (ՀՀ ԿԲ փոխարժեքը հունիսի 30-ին կազմել է 407.58 դրամ մեկ դոլարի դիմաց):
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք, նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 42 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.100 մլն դոլար (2.943 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.54 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 կետով բարձր է նախորդ` մարտի 4-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.49: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.30 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.30 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.30 դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 5-ը ներառյալ՝ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 176.331 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.54 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր տեղի է ունեցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են անբարեխիղճ մրցակցության դրսևորմանն առնչվող մի շարք հարցեր և կայացվել են համապատասխան որոշումներ:
Հարցերից մեկը վերաբերում էր «Վ.Ա.Ս. Գրուպ» ընկերությանը, որը դիմում-բողոք էր ներկայացրել ՏՄՊՊՀ այն մասին, որ նույն անվանմամբ ստեղծվել և գործում է մեկ այլ ընկերություն («ՎԱՍ Գրուպ»): Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, «Վ.Ա.Ս. Գրուպի» ֆիրմային անվանումը պետական գրանցման է ենթարկվել դեռևս 2000 թվականին. վերջինը զբաղվում է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով: Նույն անվանմամբ գրանցված մյուս ընկերությունը զբաղվում է ծանր արդյունաբերական տեխնիկայի, օդի, յուղի և վառելանյութի ֆիլտրերի ներկրմամբ և վաճառքով: Հանձնաժողովի դիտարկմամբ, թեև վերոնշյալ ընկերությունները գործունեություն են իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում, այդուհանդերձ սպառողների շրջանում հնարավոր է շփոթության առաջացում, բացի այդ, օրենսդրությամբ արգելվում է նմանակել կամ նույնացնել պետական գրանցում ունեցող ընկերության անվանումը:
ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցության գործողության համար «ՎԱՍ Գրուպ» ընկերությանը տվել է նախազգուշացում՝ խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարականով: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ –ից, հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ: Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4 000, 6 000 և 10 000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակներում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում 6 000 դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում: «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԺԿՀ) հունիսի 21-ին նիստում քննարկելու է «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը:
«Երևան Ջուր» ընկերության հայտում առաջարկվում է սակագինը նվազեցնել 8 դրամով` 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր է բացահայտել, այդ թվում` թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ: Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:
Մեկ այլ ՀՀ քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերվել է 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:
Օրեր անց, շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն էր ծառայել որպես թաքստոց. Այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ:
Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը՝ մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30 բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս:
Կանխվել է նաեւ արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են մաքսային ապահովման միջոցի վնասման և բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013 թվականին Հայաստանի խոշորագույն դոնորը հանդիսացավ Եվրամիությունը, ապահովելով արտաքին դոնորների կողմից տրամադրված միջոցների 40%-ը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2013 թվականի պետբյուջեի կատարման խորհրդարանական քննարկումների ընթացքում:
Նրա խոսքով, անցյալ տարի Հայաստանն արտաքին դոնորներից ստացել է 13.3 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն դոլար, ընդգծելով, որ այդ ծավալը 6.8 մլրդ դրամով պակաս էր նախատեսվածից, ինչը որոշակի փոփոխություններ առաջացրեց ֆինանսավորման ժամանակացույցում:
«Նշված 13.3 մլրդ դրամից մոտ 1.4 մլրդ դրամն ստացվել է գեևրմանական KfW բանկից (նախատեսված գումարի 98.9%-ը), մոտ 52 մլն դրամն ստացվել է Եվրամիությունից (նախատեսվածի 7.6%-ը), 270.8 մլն ` EBRD-ից (137.1%-ը), 239.9 մլն դրամ` USAID-ից և ԱՄՆ այլ կառույցներից (91.9%-ը), 222.8 մլն դրամը`UNDP-ից (70.9%-ը), 122.5 մլն դրամը`IFAD-ից (124.8%-ը), 48.5 մլն դրամը`Ավստրիական զարգացման գործակալությունից (100%-ը): Եվս 6.2 մլրդ դրամ ստացվել է ոչ նպատակայն ծրագրերի շրջանակներում, որի 5.2 մլրդ դրամն ստացվել է Հայաստան-ԵՄ 2007-2010 թվականի համատեղ գործողությունների ծրագրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նպատակով»,-նշել է նա:
Նշենք, որ ըստ Հայաստանի 2013 թվականի պետբյուջեն կատարվել է 71.5 մլրդ դրամի դեֆիցիտով, տնտեսական աճն անցյալ տարի կազմել է 3.5%, նախատեսված` 6.2% փոխարեն, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%: Արձանագրվել է եկամուտների 13.2% և ծախսերի` 13.6% նոմինալ աճ: Պետբյուջեի փաստացի եկամուտները 2013 թվականին կազմել են մոտ 1071.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 125.2 մլրդ դրամով կամ 13.2%-ով: Իսկ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշը կատարվել է 100%-ով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանի ապահովագրական համակարգում 2014 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 254.7 հազ.դրամ ($ 625), նվազելով տարեկան կտրվածքով` 6,4%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 3-ը բարձրացրել են իրենց աշխատողներին աշխատավարձը:
Ամենից շատ բարձրացրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը` 28.5%, մինչև 181,7 հազ. դրամ, բայց մեկ տարում 3.4% կրճատել է աշխատողների թիվը, մինչեւ 201 աշխատող: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունու աշխատավարձն աճել է 4,9%, իսկ աշխատողների թիվը` 1.5%, մինչև 341 աշխատող: «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում աշխատավարձը բարձրացել է 3,7%, մինչև 283,4 հազար.դրամ, իսկ աշխատողների թիվը կրճատվել է 9.1%, մինչև 239 աշխատող: Մյուս ընկերությունները հաշվետվու ժամանակահատվածքում կրճատել են աշխատավարձերը, ընդ որում, ամենամեծ չափերով կրճատել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը - 44%, մինչև 257,7 հազ. դրամ: Ի դեպ, այս ընկերությունում աշխատակիցների թիվը նախորդ տարի տարեկան կտրվածքով աճել էր 8,9%, մինչև 172: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունում միջին ամսական աշխատավարձը նվազել է 25.5%, մինչև 192.4 հազ.դրամ, ընդ որում, հոկտեմբերի 1-ին ընկերությւոնն ունեցել է 92 աշխատող, տարեկան աճը` 2%: «ՌԵՍՈ» ընկերությունում ամսական միջին աշխատավարձը նվազել է 9.3%, մինչև 363.5 հազ.դրամ, ընդ որում, ընկերության աշխատակիցների թիվը նվազել է 31.9%, մինչև 96 աշխատող:
Ըստ Ռենկինգի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական ընկերություններում աշխատում էր 1141 մարդ, տարեկան անկումը` 4.6%: Ամենամեծ թվով աշխատողներն ավանդաբար արձանագրվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում (341), իսկ ամենափոքր թվով աշխատողները` «Արմենիա Ինշուրանս» ընկերույթունը (92): Ամենաբարձր միջին աշխատավարձը արձանագրվել է «Ռեսո» ընկերույթունում (640.7 հազ.դրամ կամ $ 892), իսկ ամենացածր միջին աշխատավարձը`«Նաիրի Ինշուրանս» ընկերությունում (157.1 հազ.դրամ, կամ $ 385):
Աշխատավարձին ուղղված և դրան հավաասարեցված ծախսերը տարեկան կտրվածքով կրճատվել են 10.7%, մինչև 2,6 մլրդ.դրամ, կամ վարչական ընդհանուր ծախսերի 60.5%-ը: Աշխատավարձի ֆոնդի ծավալներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 960,8 մլն դրամ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 609,7 մլն.դրամ, երրորդ տեղում է «Սիլ Ինշուրանսը» - 328,7 մլն դրամ: Այնուհետև հաջորդում են` «ՌԵՍՈ»-ն` 314 մլն.դրամ, «Նաիրի Ինշուրանսը»`243,1 մլն դրամ: Իսկ ամենացածր աշխատավարձի ֆոնդը գրանցվել է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում` 159.3 մլն.դրամ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.09.2014 դրությամբ կազմել է 407,6 դրամ /դոլար): -կ-
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրոողների հետ ճեպազրույցում հաստատել էր այն տեղեկությունը, որ երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կդառնա 150 դրամ: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուղեվարձը կթանկանա հուլիսի 20-ից: Այս մասին հայտնել է հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա նաև նշել է, որ տրոլեյբուսների ուղեվարձը ներկայիս 50 դրամի փոխարեն կդառնա 100 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նավթի գների նվազումը վերջապես հասել է Հայաստան: ԱրմԻֆո-ի դիտարկման համաձայն, նոյեմբերի 6-ից 1լ բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում նվազել են 10 դրամով: 1 լիտր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի գինը կազմել է 500 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինն էժանացել է մինչև 470 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ն արժե 450 դրամ, դիզելային վառելիքի 1 լիտրն արժե 450 դրամ, եվրադիզելը` 470 դրամ:
Սա գների նվազման արդեն երկրորդ փուլն է: Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ 1լ վառելիքի գները 10 դրամով նվազել էին հոկտեմբերի 15-ին:
Նավթամթերքի ողջ ծավալը Հայաստան ներկրվում է, հիմնականում, Ռուսաստանից ու Եվրոպայից: Ընդ որում այս տարի Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումներն ավելացել են, իսկ Եվրոպայից` նվազել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 551 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.79 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407.80 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,87 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 407 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`552 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.80 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 407. 5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 555.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,83 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 15.07.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 407.29, ԵՎՐՈ – 553.79, Ռուսական ռուբլի – 11.85:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Air France-ն ավելացնում է դեպի Հայաստան չվերթերի թիվը: Ինչպես այսօր լրագրողներին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, 2014 թ. մայիսից Air France-ը 6 ուղիղ չվերթ կիրականացնի Երևանից, իսկ հուլիս-օգոստոսին չվերթերն ամենօրյա կդառնան: Միաժամանակ դեսպանը դրական է գնահատել այն փաստը, որ ՀՀ խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի առաջին 9 ամիսներն կազմել է 2.3 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 339,7 մլն դրամի փոխարեն: Ըստ Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 724,4 մլն դրամ` 2-րդ եռամսյակի համեմատ աճելով 42.5%:
Ըստ Ռենկինգի, 9 ամիսների զուտ շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 747 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 407,2 մլն դրամ վնասի համեմատ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 670.5 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73.6 մլն դրամի վնասի համեմատ: Առաջատարների եռյակը եզրափակում է «Գարանտ Ինշուրանսը» - 294 մլն դրամ`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 382,2 մլն դրամ վնասի համեմատ: Այնուհետև հաջորդում են` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 292,8 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 65.7%, ՌԵՍՈ - 219.9 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136,9 մլն դրամի համեմատ: Վեցերորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը» - 213,7 մլն դրամ, տարեկան անկումը`48,3%: Տարվա առաջին 9 ամիսները վնասով է եզրափակել`«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» - 87.5 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72 միլիոն դրամ շահույթի համեմատ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին` որպես ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչի (ԵԱԶԲ), հանձնել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (փուլ 4)» նախագծի բիզնես ծրագիրը և 150 մլն դոլարի ներդրումային ֆինանսավորում ստանալու հայտը: Սա հատված էր ԵԱԶԲ մամուլի ծառայության ուշագրավ հաղորդագրությունից:
Նշենք որ, մինչ այժմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի համար ֆինանսավորումը վարկավորում էր Ասիական զարգացման բանկը, իսկ այժմ Հայաստանը դիմել է ԵԱԶԲ-ին, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Կոպիտ ասած՝ Հայաստանը կրկին վարկ է ուզում ստանալ Ռուսաստանից, չնայած նրան, որ ընդամենը անցած տարի «քաղաքական որոշում էր կայացվել» վաղաժամկետ մարել Ռուսաստանից ստացած վարկը:
Ուշագրավ է նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ ճանապարհի այս 42 կմ հատվածի շինարարությունը գնահատվել էր 100 մլն դոլար, իսկ 2014 թ. հունիսին նույն այդ հատվածի համար մենք արդեն վարկ ենք ուզում մեկ այլ կառույցից և արդեն 150 մլն դոլար: Հավանաբար այն պատճառով, որ Ասիական զարգացման բանկը դժվար թե վարկավորեր մեկ տարվա ընթացքում 50 տոկոսով թանկացած նախագիծը՝ հասկանալով, որ 50 մլն դոլարը կարող է և ճանապարհի շինարարության ծախսերի հետ անմիջականորեն կապ չունի:
Հավելենք, որ շատ անկախ փորձագետների կարծիքով ավտոճանապարհի ամբողջական շինարարության մասին խոսք լինել չի կարող և 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին դա իշխանությունների հերթական բլեֆն է և փողերի յուրացման իդեալական տարբերակ: Միևնույն է, մտածելու բան չկա. ավտոճանապարհի շինարարության ամբողջ գումարը՝ մոտ 1.5 մլրդ դոլար վարկային միջոցներ են, որոնք վերադարձվելու են արդեն հաջորդ իշխանությունների օրոք:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երկրում արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալն ու գումարի ծավալը պետք է համապատասխանեն: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Այդ լծակը ԿԲ-ի ձեռքում է, նա է պատասխանատու գնաճի համար: 7.7% տնտեսական աճը վատ չէ, բայց մենք պետք է ընտանեկան բյուջեի վրա զգանք տնտեսական ցուցանիշների բարձրացումը: Բնակչությանը մատչելի չէ օգտվել ծառայություններից», - ասաց Պողոսյանը:
Ըստ նրա՝ գնաճն անխուսափելի է բոլոր երկրներում, սակայն գները պետք է ունենան կայուն աճի տենպ ու չգերազանցեն երեք տոկոսը: Պողոսյանը նշեց, որ Հայաստանում լինում են դեպքեր, երբ 100%-անոց գնաճ է լինում, ինչպես եղավ մետրոյի ուղեվարձի բարձրացման դեպքում:
Անդրադառնալով միջին աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու՝ կառավարության որոշմանը, Արմեն Պողոսյանն ասաց, թե դա ծաղր է ու չի ապահովում մարդու նվազագույն պահանջները:
«Մի կողմից՝ կառավարությունն ասում է, որ հնարավորություն չունեն ավելի շատ բարձրացնելու, բայց գոնե ունենան հստակ ժամանակացույց, թե երբ պետք է նվազագույն աշխատավարձը հավասարվի զամբյուղին: Սա եթե լինի, կտեսնենք, որ մի քանի տարուց կունենանք արժանապատիվ վարձատրություն»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել "Ռոսկոսմոս" Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ:
Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և "Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան" Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին:
Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական "Գեյզեր-Տելեկոմ" ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը: Ըստ աղբյուրի, այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ կունենա տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ տոննա բեռ և 415,4 հազ ուղևոր, ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում:
Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ ուղևոր/կմ): Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝ 1558,5 հազար տոննա:Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ տոննա), նավթային բեռները (276,8 հազ տոննա), շինանյութը (133,5 հազ տոննա), ցեմենտը (110,2 հազ տոննա):
Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ տոննա, որից արտահանվել է 29,7 հազ տոննա, ներմուծվել՝ 120 հազ տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ տոննա բեռ: Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,63 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 572 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,75 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.75 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`569 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,63 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 414 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 570 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,63 դրամ:
Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 412.90, ԵՎՐՈ – 566.50, Ռուսական ռուբլի – 11.54:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, քննարկեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու՝ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`2.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 12,7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 17,7%), 410,19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 106.5 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`11.9%), 411,19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,8 մլն EUR, 555,15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`34.8%) և վաճառվել է 12,5 մլն EUR, 558,92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`8,6%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 887,1 մլն ռուբլի, 11.78 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`3,9 %) և վաճառվել է 145.5 մլն.ռուբլի, 11.98 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`44,4%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 16-20-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1,9 մլն դոլար (շաբաթվա անկումը`9,5 %), 410,05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 11,250 մլն. դոլար (շաբաթվա անկումը`16,5%), 409,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունիսի 20-ին`3,6 մլն.դոլար, իսկ հունիսի 16-ին գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Visa միջազգային վճարային համակարգը հայկական բանկերի հետ քննարկում է NFC (Near Field Communication) բազայի վրա ոչ կոնտակտ վճարների ներդրման հնարավորությունը: Այս մասին այսօր Երևանում ՎՏԲ-Հայաստանի Բանկի հետ համատեղ մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է Visa համակարգի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գծով գլխավոր մենեջեր Կատաժինա Սոսինը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցն այն մասին, որ բանկային քարտերով էլեկտրոնային վճարները զարգացած երկրներում աստիճանաբար մարում են:
Նա նշել է, որ աշխարհը զարգանում է շատ արագ. «իրոք, հայտնվում են վճարային նոր գործիքներ, բայց Visa-ն էլ տեղում չի դոփում, մենք մշտապես առաջարկում ենք վճարային նոր, այդ թվում նաև շարժական լուծումներ»: Կ.Սոսինը վստահորեն նշել է, որ Visa-ն կկարողանա առաջատարի դիրքերը պահպանել վճարային համակարգերի շուկայում:Հիշեցնենք, որ Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որը աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապաններին, առևտրի և սպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի կերպով օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 30 000 գործարք վայրկյանում` զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն լուծումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին առաջարկել իրենց հաճախորդներին ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում` դեբետային, կանխավճարային և վարկային քարտային պրոդուկտներ:
Ըստ Visa-ի կանխատեսումների, էլեկտրոնային կոմերցիայի ծավալները 2013 թվականին կհասնսն 1.365 տրլն.դոլարի, իսկ մինչև 2020 թվականը` կավելանան 10 անգամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայքրոսոֆթը փարատել է Windows 10 օգտագործողների մտահոգությունը՝ պնդելով, որ նրանց էլեկտրոնային նամակները, հաղորդագրություններն ու այլ պանակներ չեն սքանավորվում՝ գովազդային ընկերություններին տեղեկատվություն վաճառելու նպատակով։
Windows 10-ի թողարկումից հետո պարզվեց, որ Մայքրոսոֆթը օգտագործողի մասին տեղեկատվություն է հավաքում լռելյայն դրվածքների միջոցով։ Այնուհետև պարզվեց, որ բոլոր դրվածքները փոխելուց հետո էլ, միեւնույն է, Windows 10-ը Մայքրոսոֆթին որոշակի տեղեկատվություն ուղարկում է։ Այժմ Մայքրոսոֆը փորձում է հստակեցնել, որ հավաքվող տեղեկատվությունը վերաբերում է բացառապես ծրագրային ապահովման աշխատանքին, եւ իրենք բացառում են օգտագործողների անձնական տվյալների հավաքումը։
Վերջերս Windows օգտագործողներից մեկը բացահայտել էր, որ Windows 10-ը ներբեռնվում է Windows (Windows 7, 8, 8.1 վարկածներ) օգտագործողների կարգչի մեջ՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք մտադիր չեն եղել տեղադրել այն։ Այն զբաղեցնում է 3.5-ից 6 Գբ տարածություն, եւ նեռբեռնումը կատարվում է առանց օգտագործողի իմացության։
Չնայած Windows 10 –ի՝ տվյալների գաղտնիության կասկածելի քաղաքականությանը՝ այն համարվում է Windows-ի լավագույն վարկածը։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Օրերս Ազգային ժողովում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հերքեց, որ Հայաստանի ԿԲ-ը փորձել է միջազգային պահուստների հաշվին բարձր պահել դրամի փոխարժեքը: Պատասխանելով պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին՝ Գաբրիելյանն ասաց, թե քանի որ ՀՀ-ում գնաճը նախատեսված 4(+/-1,5%)-ից պակաս է, ԿԲ-ն դրա կարիքը չուներ: Նրա խոսքով, միջազգային պահուստային միջոցները ծախսվել են արտաքին պարտքը սպասարկելու համար:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը տարօրինակ է համարում փոխվարչապետի այս հայտարարությունը:
«Եթե իրականությունն այնպիսին է, ինչպես ներկայացնում է պարոն Գաբրիելյանը, ապա հասկանալի չէ, թե ինչու է վերջին տասն օրվա ընթացքում ԿԲ-ը 130 միլիոն դոլարի ինտերվենցիա արել շուկա, որպեսզի կարողանա դրամի կուրսի անկումը կանխել», - iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նրա խոսքով, եթե իսկապես սղաճի խնդիր չկար, ապա կարելի էր թողնել, որ դրամի կուրսը սահուն անկում գրանցի, որը դեկտեմբեր ամսվա ընթացքում կբերեր բյուջեով նախատեսված մակարդակի:
«Սրանով Վաչե Գաբրիելյանը մի բացահայտում արեց, որի էությունը կայանում է նրանում, որ այսօրվա ՀՀ իշխանություններն այնքան են վախենում շուկայում տեղի ունեցող իրադարձություններից, որ մի փոքր ցնցում վտանգավոր են համարում: Նրանք շատ լավ գիտեն, որ դրամի անկման պատճառը ոչ թե սպեկուլյացիոն գործարքներն են, այլ տնտեսության աղետալի վիճակը», - ասաց Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց նաեւ, որ դրամն այսօր էլ շարունակում է անհարկի արժեւորված մնալ: Իսկ արտարժույթի շուկայում, չնայած ԿԲ հավաստիացումների, թե վիճակը վերահսկվում է, այսօր էլ շարունակվում է անհասկանալի աժիոտաժը: «Առքի եւ վաճառքի տարբերությունը 14 դրամ է, այն դեպքում, երբ ԿԲ-ն սահմանում է 6 դրամ», - նշեց Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պետութունը չի կարող զսպել սպեկուլյատիվ գործարքները, ինչի մասին խոսում են հենց պետության ներկայացուցիչները, Վահագն Խաչատրյանը նշեց, որ պետությունը՝ Կենտրոնական բանկը, բավարար վարչական եւ այլ միջոցներ ունի կանխելու ցանկացած սպեկուլյատիվ գործարք:
«Բայց խոսքը հենց դրա մասին է, որ էդտեղ սպեկույացիոն գործոնը շատ ավելի փոքր է: Իրական տնտեսության մեջ առկա գործոնները շատ ավելի մեծ են: Օրինակ, բոլորս գիտենք, որ մեզ մոտ միջազգային արժույթի ներհոսքի պակասելը երկու հանգամանքի հետ է կապված՝ միջազգային շուկաներում պղնձի գների նվազումը եւ մասնավոր տրանսֆերտների ժամանակ արտարժույթի տեսակի փոփոխությունը: Նկատի ունեմ, որ եթե մի ժամանակ ՌԴ-ից դոլար եւ եվրո էր գալիս, այժմ՝ հիմնականում ռուբլի: Եվ այս պայմաններում, շուկային ազդակներ չի տրվում, որ մեր կողմից ամեն ինչ կկարգավորվի վաղը կամ մյուս օրը: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային վիճակի նախաշեմին է», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ «Արմավիա» ընկերությունը 90 միլիոն դրամ փոխանցեց «Զվարթնոցին», որից հետո «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսեց «Արմավիայի» չվերթների սպասարկումը: «Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 11:15-ից, «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրեց «Արմավիայի» չվերթների սպասարկումը », - iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ դադարեցման պատճառը կրկին խոշոր պարտքն է, օդանավակայանի տնօրինությունը սպասում է պարտքերի մարմանը:
«Խնդիրն ավիաընկերության կողմից որոշակի քայլերի ձեռնարկումն է, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկի «Արմավիան», որպեսզի մենք վերսկսենք սպասարկել ավիաընկերության չվերթները, դեռ անհայտ է»,- ասաց խոսնակը:
Այն հարցին, թե արդյոք օդանավակայանը պարտավոր չէ սննդով և կացարանով ապահովել այն ուղևորներին, որոնց թռիչքներն անժամկետ հետաձգվել են, խոսնակը պատասխանեց, որ ըստ քաղավիացիայի օրենքի՝ պատասխանատվությունը կրում է միմիայն ավիաընկերությունը, որն իրականացնում է չվերթը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՌԼԴ կուսակցության պատգամավորները պետդումա են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է օտարալեզու բառերի կիրառումը, եթե ռուսաց լեզվում կան դրանց համարժեքները: Փաստաթղթի համաձայն՝ ՌԼԴԿ-ն առաջարկում է պատիժ սահմանել ոչ միայն օտար բառերի կիրառման, այլև «ժամանակակից ռուսաց լեզվի կանոնների» ցանկացած խախտման համար: Օրինագիծը պարզաբանող հատվածում հեղինակները դժգոհություն են արտահայտել այնպիսի բառերի կիրառումից, ինչպիսիք են «դիլեր», «բուտիկ», «մենեջեր», «սինգլ», ինչպես նաև՝ «օքեյ» և «վաո՜ւ» ձայնարկություններից: Գոյականների համար տրվումէ դրանց համարժեք բառերի ցանկը (օրինակ՝ մենեջեր-կառավարիչ): Օրինագծի համաձայն՝ օտարալեզու բառերի օգտագործման համար առաջարկվում է տուգանքներ սահմանել՝ ֆիզիկական անձանց համար՝ մինչև 2,5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 5 հազար, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 50 հազար:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունում օրենքին դեմ են արտահայտվել: «Դա ամբոխահաճ առաջարկություն է, և, բնականաբար, չի անցնի: Ռուսաց լեզվից բոլոր փոխառությունները հանելն անհնար է», РИА Новости-ին հայտարարել է «Միացյալ Ռուսաստանի» պատգամավոր Վյաչեսլավ Լիսակովը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 10:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 452 (19.12.14՝ 465) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 538 (19.12.14՝ 577) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.62 (19.12.14՝ 7.65) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 455 (19.12.14՝ 478) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 565 (19.12.14՝ 600) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.77 (19.12.14՝ 7.94) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 447 (19.12.14՝ 460) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 540 (19.12.14՝ 580) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.62 (19.12.14՝ 7.80) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 458 (19.12.14՝ 495) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 568 (19.12.14՝ 600) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.87 (19.12.14՝ 8.40) դրամ:
Միջին փոխարժեքները
Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 437.58, վաճառքինը՝ 465.63,
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 530.66, վաճառքինը՝ 576.68
Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.16, վաճառքինը՝ 8.38
Տատանումը (դեկտեմբերի 19)
ԱՄՆ դոլար՝ առք -11.27, վաճառք -13.53
Եվրո՝ առք -15.08, վաճառք -18.31
Ռուբլի՝ առք -0.05, վաճառք -0.13
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 19.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 464.57 (18.12.14՝ 497.08), ԵՎՐՈ – 570.17 (18.12.14՝ 611.86), Ռուսական ռուբլի – 7.74 (18.12.14՝ 8.08):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն՝ տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,5 դրամ՝ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406,5 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 552 դրամ՝ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 550.5 դրամ՝ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,51 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:
ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406,5 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 552 դրամ՝1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`565 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,5 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413,5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 568 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,5 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 60 հազար տնտեսվարող սուբյեկտներում հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ նոր պահանջներ սահմանելու մասին, նոր սարքերը կարժենան 180.000 դրամ:
Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հայտնել է, որ ՀԴՄ-ները պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում: Նոր սարքերը կկիրառվեն հաջորդ տարվա հունվարի 1-ից:
ՊԵԿ պետի տեղակալ Վարդան Փիրումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ սրանով լուծվելու է հարկային հասույթների խնդիրը տնտեսվարող սուբյեկտներում, իսկ սարքերը կբարձրացնեն սպասարկման որակը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ-ում շարունակվում է քննարկվել 2013 թվականի բյուջեն: Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013 թվականի բյուջեից կրթությանն ուղղված հատկացումների ֆինանսական միջոցների չափը:
Ըստ նրա՝ ոլորտի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 108 մլրդ 103.8 միլիոն դրամ: Ծախսերի աճը՝ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշինկատմամբ, կազմում է 2 մլրդ 672.7 մլն դրամ կամ 2,5 %: Ծախսերի աճը պայմանավորված է հիմնականում եկամտահարկի մասին օրենքի պահանջներով, գալիք տարում մանկավարժների աշխատանավարձի բարձրացում չի սպասվում: Ծախսերը հիմնականում կուղղվեն`• հանրակրթության ոլորտին` 67 մլրդ 022.2 մլն դրամ: Ծախսերի աճը՝ 2012 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ,կազմել է 7 մլրդ 84.1 մլն դրամ կամ 1,2 %: Մանկավարժական անձնակազմի (25500.9 դրույք` ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին 13 ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 140.5 հազ. դրամ, 3809.8 վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 201.7 հազ. դրամ (2012 թվականին նշվածկատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 117.6 հազար դրամ և 176.2 հազար դրամ);• «Ներառական կրթությանը»` 1 մլրդ 255.2 մլն դրամ: Ծախսերի աճը՝ 2012 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, կազմել է 377.3 մլն դրամ կամ 43,0 տոկոս`պայմանավորված երեխաների թվաքանակի ավելացմամբ;• հատուկ կրթությանն ու մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը` 4 մլրդ 774.5 մլն դրամ: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 35.3 մլն դրամով կամ 0,7 տոկոսով:
Մանկավարժական 1396.9 դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 136.9 հազ. դրամ, 114.5 վարչական դրույքներինը` 195.1 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 114.7 և 170.3 հազար դրամ):• «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» դասին` 2558.8 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 356.1 մլն դրամով կամ 16,2 տոկոսով` պայմանավորված սովորողների թվաքանակի 1144-ով ավելացմամբ: Մանկավարժական 933.4 դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 125.5 հազ. դրամ, 66.5 վարչական դրույքներինը` 182.4 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 104.8 և 157.6հազար դրամ),• «Միջին մասնագիտական կրթություն» դասին` 3մլրդ 812.4 մլն դրամ: Աճը՝ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, կազմում է 449.1 մլն դրամ կամ 13,4 տոկոս` պայմանավորված սովորողների թվաքանակի 1464-ով ավելացմամբ:Մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 75.1 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 72.2 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 63.1 և 58.8 հազար դրամ),• բարձրագույն կրթությանը` 7 մլրդ 817.5 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 91.8 մլն դրամով կամ 1,2 տոկոսով,• «Արտադպրոցական դաստիարակություն» դասին` 2 մլրդ 726.2 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 208.6 մլն դրամով կամ 8,3 %:Մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 68.4 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 77.0 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 51.9 և 62.9 հազար դրամ.• «Լրացուցիչ կրթություն» դասին` 1 մլրդ 126.3 մլն դրամ, որը, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ՝ աճել է 82.6 մլն դրամով կամ 7.9 տոկոսով:Բացի այս, ոլորտում շարունակվելու է իրականացվել Կրթության որակի և համապատասխանության երկրորդ (Համաշխարհային բանկ) վարկային ծրագիրը: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ծրագրված է 4 մլրդ 6,8 մլն դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 29-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 100 հազար դոլար (41.350 մլն դրամ), 413.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`ապրիլի 26-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է 5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.2 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 5.300 մլն դոլար ¥2.194 մլրդ դրամ¤, ինչը մոտ 53 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.92 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Իրազեկ և պաշտպանված քաղաքացի» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է այն փաստին, թե պաղպաղակ արտադրող մի շարք ընկերությունների պաղպաղակի մեջ օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ): ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ անցել է մի շաբաթ, բայց այդ պաղպաղակները շուկայում են, այն դեպքում, երբ Սննդի անվտանգության պետական ծառայությունը բոլոր իրավասություններն ունի այդ ապրանքը շուկայից դուրս բերելու համար:
«Հանրային վերահսկողությունը, որը պետք է իրականացնեն հասարակական կազմակերպությունն ու զանգվածային լրատվամիջոցը, հենց այն է, որ այդ հարցադրումները դրվեն նրանց առաջ: Իրենք շատ լավ տեղեկացված են, որ այդ ապրանքում սփրեդ է օգտագործված, ինչո՞ւ 10 օր գործ չեն արել: Պետք է ճնշում գործադրել, որպեսզի իրենք անեն այն, ինչ պետք է անեն, որովհետև իրենց հիմնական գործառույթն է ապահովել ապրանքների որակը և անվտանգությունը»,- նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն պետք է անպայման պարզաբանում տա:
Ստորև ներկայացնում ենք հ/կ-ի՝ այսօր տարածած հայտարարությունը.
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին: Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետ համատեղ իրականացնում է նմուշառում և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատոր փորձաքննության:
Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերություններից «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշման պահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ «Բիոկաթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ):
Ս. թ. հունիսի 22-23-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և ցածր որակի պաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ մակնշումը վերոնշյալ Ծառայության համար հիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու՝ արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որի պատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության՝ պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօրվա կառավարության նիստում հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին՝ մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը քննարկել տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն:
Հովիկ Աբրահամյանը նիստի մեկնարկին նշել է, որ հանձնարարությունը ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակ ունի: «Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները», ասել է Աբրահամյանը՝ կարևորելով նաև բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու քայլերը, հաղորդում է «Արմենպրեսը»:
iLur.am-ի հետ զրույցում, վերջերս անհարկի ստուգումների ենթարկված գործարարներից մեկը, ով խնդրեց չնշել իր անունը, ասաց, որ, կառավարության նիստում պաշտոնապես հաստատում է ստացել այն փաստը, որ պետական մարմինները անհարկի միջամտում են տնտեսվարողների գործունեությանը, և դժգոհությունը այն աստիճանի է հասել, որ որոշվում է պետական մարմիններին սթափվելու կոչ անել: «Հարկ է նաև ընդգծել, որ շեշտ է արվել «այս իրավիճակի» վրա, այսինքն, որ տնտեսության վիճակը մի քիչ լավ լիներ, անհարկի ստուգումները շարունակվելու էին», - նշեց գործարարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Եվրամիությունը կշարունակի աջակցություն մատուցել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին: Այսօր նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամերի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:
«Աջակցության նպատակով արդեն իսկ աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ», - նշել է Ֆիլիպ Լեֆորը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի ՀՆԱ-ի 2013-2014 թվականների իր կանխատեսումները վերանայել է դեպի աճի կողմը:
Ըստ հոկտեմբերին ԱՄՀ կողմից հրապարակված «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook-WEO) զեկույցի՝ 2013 թվականի համար Հայաստանի ՀՆԱ - ի աճը կանխատեսվում է 4,6%, իսկ 2014 թվականի համար` 4,8%՝ 2012 թվականի 7.2%-ի փոխարեն: ԱՄՀ ապրիլյան զեկույցում հանրապետության ՀՆԱ աճը 2013 թվականի համար կանխատեսվում էր 4,3%, իսկ 2014 թվականի համար` 4,1 %:
Ընդ որում՝ ըստ ԱՄՀ - ի կանխատեսումների, ինֆլյացիան 2013 թվականին կկազմի 7%, իսկ 2014-ին` 3,5 %՝ 2012-ի 2,5 % -ի համեմատ: Ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն 2013 թվականին կկազմի ՀՆԱ-ի 10%-ը, իսկ 2014-ին` ՀՆԱ - ի 8,6 %-ը, 2012-ի 11,3%-ի փոխարեն: Գործազրկության մակարդակը Հայաստանում 2012 թվականի 19 % - ից կնվազի, 2013 և 2014 թվականներին համապատասխանաբար կազմելով` 18,5 % և 18 %:
2013 թվականին, 2012 թվականի համեմատ, տնտեսության աճի տեմպերի նվազումն ԱՄՀ մասնագետները պայմանավորում են գյուղատնտեսության ոլորտում աճի տեմպերի նվազումով, ինչը կապված էր անբարենպաստ կլիմայական պայմանների հետ: ԱՄՀ նշում է, որ 2013 թվականին որպես տնտեսության աճը զսպող գործոն է հանդիսացել նաև հուլիսին բնական գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հանրապետության սպառողների համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պետական եկամուտների կոմիտեից հայտարարում են, որ մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով:
«Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը:
ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով:
Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,- ասված է հաղորդագրության մեջ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՏՄՊՊՀ-ը համատեղ ուսումնասիրություններ կիրականացնի վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաներում: Այդ մասին iLur.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամլո ծառայությունից:
Այսուհետ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինները միմյանց կփոխանցեն ԱՊՀ տարածքում գործունեություն իրականացնող օրինախախտ խոշոր ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի շնորհիվ վերջինների գործունեությունն ու վարքագիծը մշտապես կգտնվի ԱՊՀ անդամ բոլոր երկրների մրցակցային մարմինների ուշադրության կենտրոնում: Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա էր նաև խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող ընկերությունները բազմաթիվ են: Նման վերահսկողությունը թույլ կտա կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ, և մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաև այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը գործունեություն է իրականացնում: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով տարվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու հիմնական ուղղությունները: ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը նիստի ընթացքում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները բավականին տպավորիչ են և ուսանելի: Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Վասիլի Ցուշկոն էլ հետաքրքրվել է հատկապես պետական գնումների ոլորտում Հայաստանի մրցակցային մարմնի ուսումնասիրություններով և նշել է, որ Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաև իրենց երկրում:
ՌԴ մրցակցային մարմնի ղեկավարի առաջարկով որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարևոր ոլորտներում, որտեղ ձևավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 403 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 546 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 550,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,2 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.100 մլն դոլար ¥445.698 մլն դրամ¤, 405.18 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 9-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել են մոտ 2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.6 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 12-ին արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո gործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն gինը 1 դոլարի դիմաց կազմել է 405.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 551.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.05 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407.00 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 555.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 12.15 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում անդրադարձել է Երևանում հոկտեմբերի 18-ին երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները դիտարկելու նպատակով տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը.
«Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը կարևոր հարթակ է ապահովում լուծելու առևտրին և ներդրումներին վերաբերող խնդիրները, խորացնելու գործարար հատվածի բարեփոխումները, խթանելու փոխշահավետ տնտեսական աճը և ստեղծելու աշխատատեղեր:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլումը խիստ հաջող քննարկումներ ունեցան ՀՀ ֆինանսների Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակության հետ: Այս տարի քննարկման հիմնական թեման էր առևտրի և ներդրումների խթանման համար ավելի լավ գործարար միջավայրի ստեղծումը, մասնավորապես՝ արծարծվեցին հարկային և մաքսային վարչարարության, արդարացի և բաց մրցակցության, մտավոր սեփականության իրավունքի և անկախ դատական համակարգի հետ կապված հարցեր:
Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացն այս ոլորտում, ինչն արտացոլված է Համաշխարհային բանկի Doing Business 2013 (Գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին) տարեկան զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմամբ: Այս առավել նպաստավոր գործարար միջավայրի հարցում ԱՄՆ-ի մասն ապահովվում է աջակցության ծրագրերի միջոցով, սակայն այստեղ հաջողությունների հասնելու համար առանցքային է բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքը:
Որպես համագործակցության շոշափելի օրինակ՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի միջոցով մենք ձգտում ենք գտնել նոր հնարավորություններ խորացնելու մեր տնտեսական գործընկերությունը և ամրապնդելու մեր տնտեսական կապերը»:
Վերջում դեսպանն իր խոսք ամփոփում է այսպես՝ «միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելին անել»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պետական պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 5,9 մլրդ դոլար, որից 5,4 մլրդ դոլարը կառավարության պարտքն է։ Այս գումարից արտաքին պարտքը կազմում է 4,3 մլրդ դոլար։
Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հակառակ նավթի գների նվազման համաշխարհային թրենդերի` Հայաստանում դեկտեմբերի առաջին տասնօրյակում նավթամթերքի գները 10 դրամով աճել են:
ԱրմԻնֆո-ի դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրի գինն ավելացել է մինչև 510 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1 լ գինը` մինչև 480 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» բենզինի 1 լ գինը` մինչև 460 դրամ, դիզելային վառելիքի 1 լ գինը կազմել է 470 դրամ, իսկ 1 լ եվրադիզելը թանկացել է մինչև 490 դրամ:
Մասնագետները նշում են, որ Հայաստանում նավթամթերքի գների աճը պայմանավորված է Ռուսաստանում գների աճով, քանի որ 2014 թվականի փետրվարից Հայաստանը նավթամթերք է գնում, հիմնականում, այդ երկրից: Այն հարցը, թե ինչու են բենզինի գները Ռուսաստանում աճում, չնայած նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմանը, կարծես, մտահոգում է նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով կարգադրել է պարզել իրավիճակը:
Հարկ է նշել, որ հայ հասարակայնության շրջանում ակնկալում էին նավթամթերքի գների նվազում այն բանից հետո, երբ անցյալ տարի Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին ՀՀ նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների արտահանման տուրքերի վերացման շուրջ միջկառավարական համաձայնագիր: Համենայն դեպս, հայ պաշտոնյաները հայտարարում էին Հայաստանի համար մոտալուտ օգուտների և ներքին շուկայում բենիզնի գների նվազման մասին: Երբ Հայաստան բենզին էր ներկրվում, հիմնականում, Եվրոպայից, իրավիճակն ավելի կանխատեսելի էր, և ներքին գները փոխվում էին համաշխարհային թրենդերին համարժեք:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%, ինչը պայմանավորված է եղել ծառայությունների սակագների 2.2% և պարենային ապրանքների` 0.1% թանկացումներով, չնայած, որ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.3%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի հունվար - օգոստոսին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8%, որի կառուցվածքում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) կազմել է 96.9%, ոչ պարենային ապրանքներին` 98.3%, ծառայությունների սակագներինը`102.6%: 2014-ի հունվար-օգոստոսին 2013-ի հունվար – օգոստոսի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 103.1%, 101.6%, 102% և 106.6%, իսկ 2014 թվականի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ` 100.8%, 100 3%, 100.7% և 101.8%: 2014-ի հունվար-օգոստոսին սպառողական գների միջին անկումը կազմել է 0.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի փոխարեն:
Պարենային ապրանքների շուկայում օգոստոսին տեղի ունեցած գնաճը (0.1%, առանց ոգելից խմիչքի և ծխախոտի) հիմնականում պայմանավորված է եղել հրուշակեղենի` 1.4%, բանջարեղենի և կարտոֆիլի` 5,9% թանկացումներով: Ուսումնասիրվող 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում հայտնաբերվել է 0,1-5,9% աճ, 2-ում` 8,8-0,6% անկում, իսկ մնացած 2-ում գները մնացել են անփոփոխ:
Մասնավորապես, բանջարեղենի խմբում օգոստոսին զգալիորեն թանկացել են` կանաչ լոբին-39.8%, կարտոֆիլը - 38.7%, վարունգը - 33,5%, կանաչ սոխը - 17%: Միևնույն ժամանակ, էժանացել են` սմբուկը - 63%, կանաչ պղպեղը - 41.7%, լոլիկը - 32.4%, գազար - 21.7%, սխտոր - 20.9%, սոխը - 10, 2%:
Ոչ պարենային ապրանքների խմբում գնանկումը պայմանավորված է եղել կոսմետիկայի` 1,3%, կոշկեղենի`1.1%, շինանյութերի` 0,7% էժանացումներով: Միևնույն ժամանակ, թանկացել են` կենցաղային տեխնիկան - 1,3%, խոհանոցային պարագաները - 1,2%, գրենական պիտույքները- 0.7%, արվեստի գործերը - 0.5%, տեքստիլը - 0.3%:
Իսկ ծառայությունների սակագների բարձրացումն 2014-ի օգոստոսին, պայմանավորված է եղել հասարակական սննդի ծառայությունների` 1,5%, տրանսպորտի`1.1%, հանգստի կազմակերպման ծառայությունների` 1% թանկացումներով:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,60 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 558 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,66 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ունեն վարձու աշխատողներ:
Նախարարի խոսքով, մինչև 2012թ. նոյեմբերի 1-ը պետական և համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ու հիմնարկները, որոնք ներկայացնում են հաշվետվություն հարկային մարմիններ, պետք է ստանան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրություններ:
«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչև նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություն, 2013թ. էլեկտրոնային ստորագրության սպասարկման համար չեն վճարի. դա կարվի պետբյուջեի հաշվին»,- ասել է նա:
Արտեմ Ասատրյանը հավելել է, որ նույնականացման քարտն արժե 3 հազար դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ նույնպես 3 հազար դրամ: Նախարարը պարզաբանել է, որ նույնականացման քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրությունը տրամադրում է կառավարության կողմից ստեղծված «Էկենգ» ընկերությունը, այս մասին հաղորդում է Մեդիամաքս-ը:
Լուսանկարը՝ Photolure
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |